ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը, «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին:
Այնուամենայնիվ, Լեհաստանի կառավարության խոսնակը նախազգուշացրել է, որ վառելիքի գները կարող են աճել՝ հաշվի առնելով ռուսական էներգետիկ ընկերության վերջին հայտարարությունը՝ կապված Եվրոպա գազի մատակարարման սահմանափակումների հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա պաշտոնական այցով օգոստոսի 5-ին կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Թուրքիայի նախագահը Սոչիում հանդիպում կունենա ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այլ երկրների հետ հարաբերությունների զարգացումը՝ եղբայրական երկրների հետ կապերի և հարաբերությունների հաշվին, անթույլատրելի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 26-ին ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Չեխիայի հետ տանկերի այսպես կոչված շրջանային փոխանակման հարցի շուրջ Գերմանիայի բանակցություններն Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու շրջանակներում «մոտ են ավատին»: Հուլիսի 26-ին այդ մասին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտնել է չեխ պաշտոնակից Յան Լիպավսկիի հետ Պրահայում կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված համատեղ մամուլի ասուլիսում:
Իսրայելը կարող է «ուժեղ հարվածի» միջոցով երկարաձգել իրանական ատոմային ծրագրի իրականացումը: Այս հայտարարությամբ հանդես է եկել հրեական պետության պաշտպանության նախարար Բենի Գանցը Իսրայելի հեռուստատեսության 13-րդ ալիքին տված հարցազրույցում:
Բելգիան հանդես է եկել արտակարգ իրավիճակի դեպքում ԵՄ-ի երկրներից գազի սպառումը 15 տոկոսով պարտադիր կրճատել՝ պահանջելու՝ ԵՀ-ին իրավունք ընձեռելու՝ Եվրահանձնաժողովի (ԵՀ) առաջարկության դեմ: Այս մասին գրել է L՚Echo թերթը։
Եվրամիության խորհուրդը հուլիսի 26-ին ընդունել է ֆորմալ որոշում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործողությունը վեց ամսով՝ մինչեւ 2023 թվականի հունվարի 31-ը, երկարաձգելու վերաբերյալ: Այս մասին ասված է ԵՄ-ի խորհրդի տարածված հայտարարության մեջ:
Առնվազն յոթ մարդ վիրավորվել է կիրակի օրը Լոս Անջելեսի այգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով․ «Ամերիկայի ձայն»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունը։
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում ներկայացված զեկույցներում հայկական պատվիրակությունը 3 փոփոխություն է նախաձեռնել, որոնք վերաբերել են նաև գերիների առկախված խնդրին, մշակութային ժառանգության պահպանմանը, սակայն դրանք չեն ընդունվել: Այս մասին ասաց ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը պատվիրակության գործունեության տարեկան հաշվետվությանը նվիրված ասուլիսում:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով ազատ արձակել բոլոր հայ գերիներին: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարի խոսնակի գրասենյակը:
ԵՄ-ի պատժամիջոցների վերջին փաթեթը ցուցադրեց Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումերի՝ դաշինքի կողմից իր հնարավորությունների սպառումը, հայտարարել է ֆրանսիական Le Monde-ին անունը չհայտնած մի դիվանագետ:
Պակիստնում մուսոնային տեղատարափ անձրեւներից եւ դրանց հարուցած հեղեղումներց զոհվածների թիվն անցած օրն ավելացել է առնվազն 18-ով: Հունիսի կեսերից երկրում տարերքի զոհերի թիվը հասել է 312-ի: Այս մասին հաղորդում է Express Tribune թերթը՝ վկայակոչելով Տարերային աղետների դեմ պայքարի ազգային վարչությունը:
Եվրամիության (ԵՄ) երկրների ներկայացուցիչները համաձայնեցրել են գազի սպառումը 15 տոկոսով կրճատելու արտակարգ պլանը: Հուլիսի 26-ին այդ մասին հաղորդել է DPA գործակալությունը:
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարրիսը կանանց ամենօրյա հղիանալու փաստը համարում է «լուրջ խնդիր»։ Այս մասին նրա նրա ելույթը տարածվել է YouTube-ում:
Քննարկման առարկա են դարձել, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը մարտական ինքնաթիռներ են տեղակայել արևելյան Լադախում, սահմանային օդանավակայաններում, ներառյալ վերջերս Ֆրանսիայից ձեռք բերված կործանիչները։
Արգենտինայի հայ համայնքում պրո/հակա Փաշինյան բաժանումների թեմայով բախումներ չկան: 168.am-ի հետ զրույցում ասաց Արգենտինայի Լանուսի պետական համալսարանի դասախոս Խաչիկ Տեր-Ղուկասյանը:
Ստամբուլում հացահատիկի համաձայնագրերով Ռուսաստանի Դաշնության պարտավորությունները չեն արգելում շարունակել հատուկ գործողությունը Ուկրաինայում։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Քիշնևի օդանավակայանում հուլիսի 25-ին անձնակազմի և ուղևորների տարհանում է իրականացվել պայթուցիկ սարքի մասին հաղորդագրությունից հետո։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 29-ին կանցկացնի նիստ Ուկրաինայի հարցով։ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին ասված է Անվտանգության խորհրդի հուլիս ամսվա աշխատանքային ընդլայնված լրացված ծրագրում։
12 պետություններից ավելի քան 4000 զինվորականներ կմասնակցեն Ինդոնեզիայի եւ ԱՄՆ-ի համատեղ զինավարժանքներին: Դրանք տեղի կունենան օգոստոսի 1-ից մինչեւ 14-ը Սումատրա եւ Բոռնեո (Կալիմանտան) կղզիներում, հուլիսի 25-ին հաղորդում է Kyodo գործակալությոնը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի իշխանություններին:
Բրիտանական զանգվածային լրատվամիջոցներն ընթերցողին տեղեկացնում են Ուկրաինայի բանակի ցանկացած նվազագույն հաղթանակների մասին՝ շատ ավելի քիչ ուշադրություն նվիրելով ռուսական զորքերի հաջողություններին: The Times թերթի էջերում այս կարծիքն է հայտնել հրատարության մեկնաբան Ռոդ Լիդդլը:
Բրիտանական L119 105 միլիմետր տրամաչափի քարշակվող հաուբիցները հասցվել են Ուկրանիայի տարածք: Տեսանյութը, որտեղ պատկերված է հրանոթների տեղափոխումը, հուլիսի 25-ին տարածել է «Ստրանա» հրատարակությունը։
Թեհրանը չի վերականգնի իր միջուկային օբյեկտներում տեսախցիկների աշխատանքը մինչեւ իրանական ատոմային դոսյեին վերաբերող պայմանագրի ստորագրումը: Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին:
ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի խոսքով՝ ռուս քննիչները քրեական գործ են հարուցել Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 220 զինվորականների դեմ, նրանց թվում` Վրաստանի քաղաքացիների, որոնք, ըստ նրա, կապ ունեն Դոնեցկում և Լուգանսկում «Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների» հետ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին անդրադարձել է Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությանը Սիրիայում։
Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի նվագախումբը «Սպասկայա բաշնյա» միջազգային ռազմա-երաժշտական փառատոնի հյուրերին կծանոթացնի երկրի երաժշտությանը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է փառատոնի տնօրինությունը, նշելով, որ այն տեղի կունենա օգոստոսի 26 սեպտեմբերի 4-ը: Կազմակերպիչների տեղեկացմամբ՝ Հայաստանից փառատնի մասնակիցների ծրագրում տեղ կգտնեն ազգային երգեր եւ մոտիվներ: