Պաղեստինցիների ցեղասպանությանն աջակցելու խարանը քիչ էր ԵՄ-ի համար, հիմա պիտի ալևիների ու քրիստոնյաների ցեղասպանությանն էլ աջակցեն. Արման Գրիգորյան

ԱՄՆ Լիհայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Արման Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Սա ԵՄ-ի արձագանքն է Սիրիայում տեղի ունեցող բարբարոսությանը։ Պարզվում է բարբարոսության պատասխանատուները Ասադի աջակից ուժերն են։

Պաղեստինցիների ցեղասպանությանն աջակցելու խարանը քիչ էր էդ կազմակերպության համար, հիմա պիտի ալևիների ու քրիստոնյաների ցեղասպանությանն էլ աջակցեն, ու ինչպես առաջին դեպքում, հիմա նույնպես զոհին պիտի մեղադրեն դրա համար (տե՛ս կցված հայտարարությունը)։

Էս էդ նույն կազմկերպությունն է, իմիջիայլոց, որի անդամ դառնալու աղերսագիր ուղարկելու համար Հայաստանում ռեֆերենդում են ուզում անցկացնել, ինչին իշխող ուժն ինչքան հասկանում եմ հավանություն է տվել։ Ու դա անողներն ինձ նմաններին արժեքների ու իդեալների մասին դասեր են տալիս, երբ ես նյութական իրողությունների ու ուժերի հարաբերակցության մասին եմ խոսում։

Էս ոնց էսպես գլխի վրա շուռ եկավ ամեն ինչ…»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31