
Սիրիայի նախագահը կոչ է արել դադարեցնել բшխnւմները

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան կոչ է արել դադարեցնել բռնությունները:
«Երբ մենք հետ ենք կանգնում էթիկայից, ընկնում ենք նույն մակարդակի վրա, ինչ մեր թշնամին: Ընկած ռեժիմի մնացորդները պատճառ են փնտրում մեր իսկ խախտումների հետևում թաքնվելու, զինված խմբավորումներին կոչ եմ անում վայր դնել զենքերը, իսկ նոր կառավարությանը հավատարիմներին՝ խուսափել քաղաքացիական անձանց վրա հարձակումներից և բանտարկյալների նկատմամբ բռնություններից»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Սիրիայի լուրջ բախումներ են սկսվել նոր և պաշտոնանկ արված կառավարությունների կողմնակիցների միջև:
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ մարտերի սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ Ասադին հավատարիմ 120 զինյալ և նոր կառավարական ուժերի՝ 93 զինյալ: