Մյանմացի չորս ակտիվիստների մահապատիժը պետք է շրջադարձային պահ դառնա Մյանմայի հասարակական-քաղաքական ճգնաժամին միջազգային հանրակցության արձագանքի հարցում: Հուլիսի 25-ին այդ մասին հայտարարել է Մյանմայում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Թոմ Էնդրյուսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 7523 նոր դեպք, մահացել է 37 մարդ, հոսպիտալացվել՝ 757-ը՝ 36,9%-ով պակաս, քան նախորդ օրը, 4812 մարդ ապաքինվել է, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։
Ռուսաստանը նախապաշարմունքներ չունի Ուկրաինայի հետ հարցերի ավելի լայն շրջանակի շուրջ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ, ընտրությունը Կիևինն է, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Մարդու մոտ այս հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1970 թվականին՝ Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում: Հիվանդությունը նախկինում արձանագրվում էր Աֆրիկյան երկրներ այցելելուց հետո՝ կենդանիների հետ շփման արդյունքում:
ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան պատվիրակությունը շաբաթ օրը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ու խոստացել է շարունակել աջակցությունը Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ պատերազմում, գրում է Reuters-ը:
Ուկրաինայի զինված ուժերը հայտնում են, որ հակառակորդը «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներով հարձակվել է Օդեսայի առևտրային նավահանգստի վրա, երկու հրթիռ խոցվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, երկուսը խոցել են նավահանգստի ենթակառուցվածքը։
Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF) հրապարակել է գենդերային հավասարության ամենամյա զեկույցը։
Եվրամիությանն անհրաժեշտ է նոր ռազմավարություն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում, քանի որ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները ցանկալի արդյունք չեն տվել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին:
Իշխանության գալու առաջին իսկ օրերից Նիկոլ Փաշինյանը Հայաստանի արտաքին քաղաքականությունը հանձնել է այլոց, հիմնականում՝ Ռուսաստանին։ Այսօր այնքան ծանր վիճակում ենք, որ Հայաստանն արտաքին քաղաքական քայլեր չի կարող անել։
ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրսնի այցը Հայաստանի Հանրապետություն և, ամենայն հավանականությամբ, հարավկովկասյան երկրներ շարունակում է մնալ փորձագիտական հանրության վերջին շաբաթների ուսումնասիրությունների շրջանակում։
Հացահատիկի գործարքը միայն բոլոր կողմերի բարի կամքի վրա հենվելու դեպքում հաջողություն կունենա։ Այդ մասին, РИА новости-ի փոխանցմամբ, հայտարարել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպենը։
Իշխանությունները հայտնել են, որ դեպքերը գրանցվել են Կալիֆորնիայում՝ մանկահասակ երեխայի և ԱՄՆ-ի բնակիչ չհանդիսացող նորածնի մոտ:
«Դեմոկրատական Եվրոպա, բա մեզ ո՞նց եք բրթում Ադրբեջան». Արմեն Աշոտյան
Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ հուլիսի 15-ին ԵՄ-ի հրապարակած փաստաթղթին, որը կոչվում է՝ «Ադրբեջանի հետ գործընկերության իմպլեմենտացիայի զեկույց»։
Արմեն Աշոտյանը՝ միջազգային հերթական բացասական զարգացումների մասին․ ՈՒՂԻՂ
Գազի մատակարարումներն այնպիսի երկրներից, ինչպիսիք են Նորվեգիան կամ Ադրբեջանը, բավարար չեն՝ եվրոպական երկրներում էներգետիկ խնդիրները լուծելու համար: Այս մասին, ըստ tert.am–ի՝ Foreign Policy-ն տված հարցազրույցում հայտարարել է Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը։
Միացյալ Նահանգներն Ուկրաինային արդեն 8,2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել և մտադիր է այն մեծացնել։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտնել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Նախ՝ այդ պարզաբանումը ցույց է տալիս այն կազմողների մասնագիտացման, պրոֆեսիոնալիզմի «Ճ» մակարդակը: Վերանանք նրանից, թե խոսքն ում մասին է: Եթե պետությունն անձին արգելում է մուտք գործել, միջազգային իրավունքն ասում է՝ դու կարող ես դա չբացահայտել: Դա վտանգում է իմ անվտանգությունը, և վերջ: Բացատրություն չի պահանջվում: Օրինակ, Թուրքիայում և Ադրբեջանում նույն Մուրադ Փափազյանի մուտքն արգելված է: Իրենք հո բացատրություն չե՞ն տվել՝ ինչի համար»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Թաիլանդի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կապիկի ծաղիկի առաջին դեպքի մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ամբողջ աշխարհում հաստատել է կապիկի ծաղիկի 14 000 դեպք, որից 5-ն Աֆրիկայում մահացել է: Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը՝ այս մասին հայտարարել է ԱՀԿ տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։
«Ալիևը բազմիցս հայտարարել է, որ հայկական զորք չպետք է լինի Արցախի տարածքում: Սա Ադրբեջանի պահանջն է: Հայաստանն այդ քայլին գնալով՝ բավարարում է Ալիևի հերթական պահանջը, որ Արցախում հայկական ուժեր չլինեն: Սա չափազանց վտանգավոր ձևակերպում է, քանի որ Արցախը մնում է անպաշտպան, բայց սա նաև քաղաքական առումով է ուղերձներ պարունակում իր մեջ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նուրբ կերպով մեզ դարձրեց ագրեսոր՝ իր այդ հայտարարությամբ, քանի որ այնպես ձևակերպվեց, որ մեր զինված ուժերը ներկա են եղել մեկ այլ երկրի տարածքում և հիմա դուրս ենք բերում այդ տարածքից:
«Եթե Փաշինյանն այսօր վստահ լիներ, որ Սյունիքում որոշակի տարածքներ տա թուրքին, վաղն իրեն չեն գլխատի Երևանի կենտրոնում՝ վստահ եղեք, որ վայրկյան առաջ թուրքի պահանջածը կտար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ, քաղաքական վերլուծաբան Վազգեն Պետրոսյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանն է:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը հուլիսի 22-ին հեռագիր է հղել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին՝ COVID-19-ից շուտափույթ ապաքինվելու մաղթանքներով: Այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշ մանրամասներ է հայտնել Ստամբուլում հուլիսի 22-ին ուկրաինական հացահատիկի մատակարարման միջանցքների բացման հարցով ՌԴ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հերթական հանդիպման սպասվող արդյունքների վերաբերյալ:
Այդ երկրի ԱԳՆ-ի խոսնակի հայտարարության մեջ թեմայի վերաբերյալ մասնավորապես ասված է. «Մեր կարծիքով, նման գործողությունը ոչ միայն կվատթարացնի տարածաշրջանի առանց այն էլ դժվար պայմանները այնտեղի բնակիչների համար, այլ նաև ԻՊ-ին (Իսլամական պետություն-ահաբեկչական կազմակերպություն) հնարավորություն կտա կրկին ուժեղանալ»։
«Մի քանի օր առաջ ԱԱԾ-ն հայտարարում էր, թե չի կարող փոխանցել պատճառը, որովհետև այն վերաբերում է իմ անձնական կյանքին, իսկ այսօր վարչապետի աշխատակազմը ներկայացնում է տեղեկություններ, որ ես իբրև թե կազմակերպել և ներկա եմ եղել վարչապետի դեմ 2021 թ. հունիսի 1-ին Փարիզում կազմակերպված ցույցին, ինչը բոլորովին սուտ է»,- իր՝ Հայաստան մուտքի արգելքի առնչությամբ տարածված պաշտոնական պարզաբանման վերաբերյալ մեզ հետ զրույցում ասաց Մուրադ Փափազյանը:
Ազգային ժողովում երեկոյան մեկնարկել է Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի համատեղ ասուլիսը։
Խաղաղություն կարող է լինել համակողմանի լուծումների արդյունքում. ԵԽ արտաքին հարցերով կոմիտեի նախագահ
Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հանդիպումը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: