Բաժիններ՝

ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Հնդկաստան

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցով ժամանել է Հնդկաստան, որտեղ նա կհանդիպի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ և կքննարկի երկկողմ առևտուրը, մաքսատուրքերը, պաշտպանական համագործակցության զարգացումը և աշխարհաքաղաքական խնդիրներ։

Այս մասին տեղեկացնում է Հնդկաստանի NDTV հեռուստաալիքը։ Բանակցությունների գլխավոր թեմաների թվում, ինչպես սպասվում է, կլինի երկկողմ առևտրային համաձայնագիրը, որը Վաշինգտոնը և Նյու Դելին քննարկում են արդեն մի քանի շաբաթ՝ մեղմացնելու Հնդկաստանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած 26%-ի չափով մաքսատուրքերի հետևանքները:

Միացյալ Նահանգները Հնդկաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է։ Երկկողմ առևտուրը 2024 թվականին հասել է 129 միլիարդ դոլարի:

Ինչպես նշում է The Economic Times պարբերականը, թեև այս այցի ընթացքում համաձայնագրերի ստորագրում չի նախատեսվում, երկու կառավարությունները հիմք են դնում խոշոր պաշտպանական և առևտրային գործընկերությունների համար: Ակնկալվում է, որ Հնդկաստանը կգնի և համատեղ կարտադրի Javelin հակատանկային հրթիռներ և Stryker մարտական ​​մեքենաներ:    

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930