Արարատ Միրզոյանը ցավակցել է Հռոմի պապի մահվան կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։ Այս մասին Արարատ Միրզոյանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Ես միանում եմ ամբողջ աշխարհի մարդկանց, որոնք սգում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահը: Նա բազմաթիվ հայերի սրտերը միավորեց հայկական ժառանգության ճանաչմամբ, մարդասիրական գործին նվիրվածությամբ և անջնջելի հիշողություն թողեց 2016 թվականին Հայաստան կատարած իր այցից։ Թող նրա ժառանգությունն առաջնորդի մեզ դեպի ավելի խաղաղ աշխարհ, ինչպես արտահայտվել է նրա՝ Զատկի առթիվ վերջին ուղերձում»,-նշված է ՀՀ ԱԳ նախարարի գրառման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930