Բաժիններ՝

Հայտնի է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո գահի տեղապահի անունը

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվամբ Վատիկանում սկսվել է թափուր Աթոռի շրջանը (sede vacante)։ Այդ ժամանակ Առաքելական աթոռի տեղապահը փաստացի դառնում է կարդինալ-կամերլենգոն։

Այժմ նա աշխարհականների, ընտանիքի և կյանքի հարցերով Դիկաստերիայի պրեֆեկտ, ամերիկացի կարդինալ Քևին Ֆարելն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հենց Ֆարելն է հայտարարել հովվապետի մահվան մասին, նա էլ կազմակերպում է հուղարկավորությունն ու Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարի ընտրությունը: Հենց Ֆարելին են ուղարկվում պաշտոնական ցավակցական հեռագրեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս