Բաժիններ՝

Վերսկսվել են Սիրիայի և ԱՄԷ-ի միջև չվերթները

Դամասկոսի միջազգային օդանավակայանից դեպի Շարժայի օդանավակայան է մեկնել առաջին օդանավը՝ նշանավորելով Սիրիայի և ԱՄԷ-ի միջև կանոնավոր օդային հաղորդակցության վերականգնումը տարիներ տևած ընդմիջումից հետո: Այս մասին հայտնել է Syria TV-ն։ Միևնույն ժամանակ, «Սիրիական ավիաուղիներ»-ի գլխավոր տնօրեն Սամեհ Արաբին հայտարարել է, որ նոր գործառնական պլանում սիրիական ավիաուղիների օդանավերը կիրականացնեն շաբաթական հինգ չվերթ դեպի Դուբայ, երեք չվերթ դեպի Շարժա և երկու չվերթ դեպի Աբու Դաբի։

Արաբին հավելել է, որ «Սիրիական ավիաուղիներ»-ը քայլեր է ձեռնարկում աստիճանաբար ավելացնելու թռիչքների քանակը՝ նշելով, որ դեպի ԱՄԷ և հակառակ ուղղությամբ ուղևորությունների պահանջարկն անընդհատ աճում է։ 

ԱՄԷ-ի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն ավելի վաղ հայտարարել էր մի քանի տարվա ընդմիջումից հետո դեպի Սիրիա առաջիկայում թռիչքների վերսկսման մասին։

Հարկ է նշել, որ երկու երկրների միջև թռիչքների վերսկսումը տեղի է ունեցել Սիրիայի նախագահ Ահմադ աշ-Շարաայի՝ ԱՄԷ կատարած այցից հետո, որտեղ քննարկումներ են եղել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական ոլորտում համագործակցության շուրջ: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930