Իրան-Իսրայել հակամարտությունն աստիճանաբար վերածվում է բազմաշերտ պատերազմի. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրում է․

«Իրան-Իսրայել հակամարտությունն աստիճանաբար վերածվում է բազմաշերտ պատերազմի։

Եթե բոլորը գիտեին, որ իսրայելական կողմն ունակ է սպանելու իրանական զինվորականների և հաղթահարելու Իրանի հակաօդային պաշտպանությունը, ապա քչերն էին հավատում, որ իրանցիները կարող են արդյունավետորեն հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելին։

Այս առումով վերջին երկու իրանական հարձակումներն, ակնհայտորեն, իմիջային լուրջ հարված են հասցրել Իսրայելին աշխարհում և Նեթանյահուի իշխանությանը երկրի ներսում։

Նախնական նշաններ կան, որ պատերազմը կարող է տեղափոխվել փոխադարձ հյուծման երկարատև փուլ, ուստի Նեթանյահուիի իշխանությունն ամեն ջանք գործադրում է պատերազմական ուղղակի գործողությունների մեջ ներքաշելու ԱՄՆ-ին, ինչը հղի է ողջ Մերձավոր Սրևելքով մեկ լայնածավալ արյունահեղության վտանգով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30