Թեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Իրանի ԱԳ նախարար

Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կկանխի միջուկային զենքի ձեռքբերումը, բայց չի ընդունի համաձայնագիր, որը կսահմանափակի իսլամական հանրապետության խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու օրինական իրավունքները։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը։

«Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որը ենթադրում է Իրանին միջուկային զենքի ձեռքբերման կանխարգելում։ Սակայն, եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին իր օրինական միջուկային իրավունքներից (խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու), ապա մենք պատրաստ չենք նման համաձայնագրի», – նշել է նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30