
«Դուք տխմա՞ր եք, թե՞ ոչ… սա վերջին կարմիր գիծն է, եթե սա էլ անցավ, մենք Ալլահու Ակբար ենք ասելու». Հռիփսիմե Առաքելյան
Հեռուստալրագրող Հռիփսիմե Առաքելյանն անշնորհակալ գործ է համարում Հայաստանում ստեղծված ողբերգական վիճակին գնահատական տալը, համարում, որ վաղուց ամեն ինչ պարզ ու հստակ է:
«Սա անադեկվատ մարդկանց ոհմակ է. ի՞նչ ասել է՝ իշխանություն, եթե խնդիրը բացառապես բանդայի սկզբունքով է: Ֆաս հրամանի ներքո հարձակվում են Վեհափառ Հայրապետի վրա, բայց քանի որ սրանք բանդայական թայֆաբանական մտածողության կրողներ են, պետություն, անվտանգություն, պատասխանատվություն բացարձակապես չունեն: Այս աղետալի տարածաշրջանում գտնվելով՝ մեր երկիրն ուղղակի անտերության մատնված վիճակում է: Այդ անտերությունը շտկելու մեկ ճանապարհ կա, որը բոլորս գիտենք, որի համար պայքարում ենք, որ այս երկրի գլխավոր չարիքին կարողանանք հանել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով, որ հակառակ պարագայում Իրան-Իսրայել պատերազմի պայմաններում Հայաստանն ուղղակիորեն ոտնատակ է անցնելու:
«Նախիջևանում զորավարժություններ են, որին չկա հստակ գնահատական այս իշխանությունների կողմից, հստակ գնահատական չկա երեկվանից սկսված պատերազմին: Մարդը Պրահա է գնացել, անհեթեթ միջոցառման է մասնակցում: Զարմացա, որ Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակման օրը սաղմոս չգրեց, բայց երևի թե ամենաճիշտը այդ օրը գրելն է, որ տարածաշրջանում խաղաղություն լիներ: Բայց իր սաղմոսների իմաստն այն է, որ հարցեր է բարձրացրել, ուզում է այդ հարցերի պատասխաններն ստանալ այն դեպքում, երբ մենք՝ մի ողջ ժողովուրդ, այնքան հարց ունենք իրեն տալու, ասելու՝ այո՞, թե՞ ոչ: Ձեր իշխանությունը տխմարների իշխանությո՞ւն է, այո՞, թե՞ ոչ: Ձեր իշխանությունը պատասխանատվության գեթ մեկ հատիկ իր մեջ ունի՞, այո՞, թե՞ ոչ:
Ձեր իշխանությունն ընդհանրապես հասկանո՞ւմ է՝ պետությունն ինչ է, այո՞, թե՞ ոչ: Եթե ավելի մանրանանք և խորանանք ներքին հարցերին, ձեր բարոյականության չափանիշների մեջ եթե խորանանք, ապա այնտեղ այնքա՜ն հարցեր կան՝ այո, թե ոչ-ի պատասխաններ ստանալու: Այդ իրենք պետք է մեր հարցերին պատասխանեն, ոչ թե ինքը տանը նստած՝ հարցեր տա, մի հատ էլ ասի՝ հարցիս պատասխանեք: Դու ո՞վ ես, որ հարց տաս, դու հլա մի հատ էս ժողովրդի հարցերին պատասխանի, որ խաբել ես 7 տարի»,- ասաց նա:
Հռիփսիմե Առաքելյանը նկատեց՝ Փաշինյանն ինչ սրիկայություն ասես՝ արել է, հասկացել է, որ ինչ ուզի՝ կարող է անել. «Եկեղեցու դեմ հարձակումը մեր ժողովրդին պետք է սթափեցնի, որ հասկանա՝ սա վերջին կարմիր գիծն է, եթե սա էլ անցավ, մենք Ալլահու ակբար ենք ասելու: Ամսի 20-ին էլ ոտավորված գնում է Թուրքիա, և այդ պարագային ես տեսնում եմ, որ ուզում է այստեղ որոշակի պրոցեսների արդյունք ունենա, որ երևի Էրդողանին ասի՝ տես, շեֆ ջան, այսքան գործ եմ արել, էս էլ արդյունքները, ես լա՞վ տղա եմ, թե՞ չէ. Էրդողանին էլ է այդ հարցն ուզում տալ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում