
Իսրայելին հասցված իրանական հարվածը ցույց տվեց, որ բաց է ճանապարհը դեպի իսրայելական քաղաքներ. Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Երեկ Իսրայելի վարչապետը հայտարարել էր, որ ճանապարհը դեպի Թեհրան բաց է։
Գիշերը երկու ալիքով Իսրայելին հասցված իրանական հարվածը ցույց տվեց, որ նաև բաց է ճանապարհը դեպի իսրայելական քաղաքներ։
Արդեն իսկ անհերքելի է, որ իսրայելական բազմաշերտ ՀՕՊ-ը և դաշնակից ուժերի հնարավորությունները չեն կարողացել արդյունավետ գործել իրանական հիպերձայնային հրթիռների դեմ, և գործնականում դրանք բոլորը խոցել են թիրախներ։