 
                        Ռամզան Կադիրովին ոսկե և արծաթե մեդալներ են շնորհել
 
                                    «Ռոսէներգոատոմ» ընկերությունը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին ոսկե և արծաթե մեդալներ է շնորհել «ատոմակայանների անվտանգության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար»։
Տեղեկությունը հայտնել է անձամբ Կադիրովը՝ Տելեգրամի իր ալիքում։ Նա հայտնել է, որ շքանշաններն իրեն հանձնել է «Ախմատ-Գրոզնի»-ի հրամանատար Անզոր Բիսաևը, ում ղեկավարած ստորաբաժանումը ապահովում է Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգությունը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        