
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հաստատել է, որ անօդաչու թռչող սարքերի հակազդման համակարգերի ամերիկյան բաղադրիչներն Ուկրաինայից տեղափոխվել են Մերձավոր Արևելք

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հաստատել է, որ անօդաչու թռչող սարքերի հակազդման համակարգերի ամերիկյան բաղադրիչներն Ուկրաինայից տեղափոխվել են Մերձավոր Արևելք։
Այս մասին նա ասել է Fox News-ի եթերում։ Հեգսեթը վկայակոչել է այս շաբաթ ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած լսումները, որտեղ նրան հարցրել են Ուկրաինայի մասին։«Ինձ տրվող հարցերից մեկն էր.
«Դուք տեղափոխե՞լ եք ձեր անօդաչու թռչող սարքերի դեմ պաշտպանության համակարգերն Ուկրաինայից Մերձավոր Արևելք», որին ես պատասխանեցի. «Այո, տեղափոխել ենք», – նշել է նա։
Պենտագոնի ղեկավարը բացատրել է, որ ԱՄՆ-ն տեղակայում է բոլոր հասանելի ռեսուրսները Մերձավոր Արևելքում և ամբողջ աշխարհում ամերիկացիներին պաշտպանելու համար, քանի որ «այսօր պաշտպանության ոլորտում այլ պատկեր է»։
«Նման փոքր համակարգերը կարող են մեծ սպառնալիք ներկայացնել։ Մենք, որքան հնարավոր է, պատրաստված ենք», – ասել է նա։