«Եթե անգամ իմ ակտիվության պատճառով իմ նկատմամբ ճնշումներ լինեն, ինձ համար հայրենիքից թանկ ոչինչ գոյություն չունի՝ ո՛չ անձնական գործերը, ո՛չ ֆիլմերը, ո՛չ դերերը, որոնք ես կստանամ կամ չեմ ստանա: Եթե այսպես շարունակենք, վաղը ոչ մեկս անելիք չենք ունենա՝ ո՛չ մեր բնագավառում, ո՛չ այլ բնագավառում: Այսինքն՝ մենք այսօր նախ պետք է պայքարենք բոլորս հայրենիք ունենալու, հայրենիքը պահպանելու համար, որպեսզի հետո նոր կարողանանք հանգիստ ամեն մեկս զբաղվել մեր գործով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց դերասան, ռեժիսոր Տիգրան Նալչաջյանը:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ֆինանսական օգնություն կտրամադրի Մոլդովային և Վրաստանին՝ երկու երկրների գործերին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությանը հակազդելու նպատակով։
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը կարգավորվում է միմիայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, քանի որ հաստատված չէ եռակողմ այլ փաստաթուղթ կամ մանդատ կողմերի կողմից, որը մանրամասներ է պարունակում ռուս խաղաղապահների գործողությունների, լիազորությունների շրջանակի վերաբերյալ:
Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության Սպառազինությունների հարցով գլխավոր տնօրինության (DGA) ղեկավար Էմանուել Շիվան կարծում է, որ հանրապետությունը ռազմական տնտեսության շրջան է թևակոխել։
Ճապոնիայում ոսկու գինը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է պատմական առավելագույն ցուցանիշները:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը 4.5 ժամ տևողությամբ ասուլիս տվեց և 4.5 ժամվա ընթացքում մի քանի անգամ հանդես եկավ ինքնախոստովանական ցուցմունքներով՝ ինչպես իր կառավարման ձախողումների, այնպես էլ՝ Կառավարության ծրագրի ընդունած դրույթները չկատարելու մասին։
«Ես չեմ պատրաստվում բացատրել անբացատրելին»,- այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե ՌԴ-ն պետք է դիմի ՄԱԿ ԱԽ-ին՝ ԼՂ-ում միջազգային մեխանիզմ գործարկելու նպատակով:
Հարցազրույցում Շոլցը նաև հայտարարել է, որ Արևմուտքը պատրաստ է հակամարտության ավարտից հետո Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել: Սակայն, նրա կարծիքով, դրա ժամանակը դեռ չի եկել։ Նա խաղաղ բանակցությունների հիմք է համարել ռուսական զորքերի դուրսբերումը։
Որոշման մեջ նշվում է, որ Բոլաթ Նազարբաևն իրավունք չուներ այդ բաժնետոմսերն օտարել «PLS TM» ՍՊԸ-ին առանց կոմիտեի համաձայնության, հետևաբար այս գործարքն անվավեր է։
Գնացքում վտանգավոր նյութեր չկային, սակայն, ըստ պարբերականի, միջադեպը խորացրեց մտահոգությունները՝ կապված երկաթուղային անվտանգության հետ:
«Ռուսական կողմի պարտավորությունները ֆիքսված և գրված են նոյեմբերի 9-ի փաստաթղթում»,- այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ոչ թե ՀՀ-ն է լքում ՀԱՊԿ-ը, այլ ՀԱՊԿ-ը՝ ՀՀ-ն, և մեկնաբանելով հայտարարությունը, թե ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է:
Հաղորդվել է նաև, որ Վարշավան արդեն տասնչորս Leopard 2 տանկ է փոխանցել Ուկրաինային։
Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությունը` ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի գլխավորությամբ: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Պետդուման երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ մինչև մարտի 21-ը հետաձգել է ՌԴ-ում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականների ճանաչումը նախատեսող օրինագծի քննարկումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանն ու Սիրիան առաջիկա շաբաթներին համաձայնագիր կստորագրեն տնտեսական համագործակցության շուրջ, յուրաքանչյուր նախագիծ կքննարկվի և կհաստատվի առանձին:
Ինչպես նշել է կանցլեր Շոլցը, դրանք Գերմանիային թույլ կտան անկախանալ Ռուսաստանից գազի մատակարարումներից։
Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր Էր համարել, որ Իրանը կարող է միանալ Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի միջև պլանավորված բարձր մակարդակի բանակցություններին։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կհանդիպեն հաջորդ երկուշաբթի՝ մարտի 20-ին, Մոսկվայում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Դոնի Ռոստովում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել:
Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բաշար ալ- Ասադը Մոսկվայում կայացած բանակցություններում քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության և Դամասկոսի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը:
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ականի պայթյունից մահացել են 1999 թվականին ծնված Իսրաիլ Իբրահիմ Հասանովը և 1987 թվականին ծնված Ամիդ Հուսեյն Հասանովը։
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նախ նշեց, որ հայկական կողմը դժգոհ է՝ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ՝ Արևմուտքից և մնացած բոլորից, քանի որ քաղաքականության մասին պատկերացումներն այնպիսին են, որ ինչ-որ մի այլ երկիր պետք է ավելի շահագրգռված լինի ՀՀ շահերով այնպես, ինչպես սեփական երկրի շահերի դեպքում: Այնուհետև նա պարզաբանեց, թե ինչու են ՀՀ իշխանությունները դժգոհ Արևմուտքից։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ղրիմի՝ Ռուսաստանին կցվելու 9-րդ տարելիցի վերաբերյալ։
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակը կշարունակի եռանդուն կերպով աշխատել այս ուղղությամբ:
Այսօր Փհենյանը մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել, որը թռել է մոտ 1000 կմ:
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ադրբեջանցիների կողմից 3 ամսից ավելի Լաչինի միջանցքն ապօրինի փակելու գործողություններին և այդ համատեքստում Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործողություններին:
Առաքելության նպատակն է մասնագիտական հումանիտար օժանդակության ցուցաբերումը Սիրիայի ժողովրդին։
Մարտի 14-ին Եվրոպական խորհրդարանը՝ ԵԽ-ն, ընդունել է Հայաստանի վերաբերյալ տարեկան զեկույցը, որը, բազմաթիվ հարցերից զատ՝ Ադրբեջանի ագրեսիա, Լաչինի միջանցքի փակում և այլն, ևս մեկ կարևոր արձանագրում է պարունակում, որի մասին, ի դեպ, իշխանական լրատվամիջոցներն այս ընթացքում այդպես էլ դիտավորյալ չխոսեցին։
Փարիզի փողոցներում մոտ 6 հազար տոննա աղբ է կուտակվել աղբահավաքների գործադուլի պատճառով, որոնք հանդես են գալիս Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխման դեմ։