Բոլոր այս խնդիրների լուծման իրավական և օրինական ուղին այսօր մեկն է՝ իմպիչմենտը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Միքայել Սրբազանի ազատությունը վերանվաճելու միայն մեկ ձև կա՝ սրբապիղծ իշխանությունների հեռացում. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Բագրատ Սրբազանի և իր հետ միասին կալանավորված մյուս 17 արդարների ազատությունը վերանվաճելու ձևն էլ է մեկը՝ անօրեն իշխանությունների հեռացում։
Մնացած բոլոր քաղբանտարկյալների ու ապօրինի հետապնդվողների խնդիրների լուծումն էլ կրկին նույնն է։ Ավելին ասեմ՝ ողջ Հայաստանի ազատագրման ուղին է նույնը՝ դավաճան իշխանությունների հեռացում։
Ֆեյսբուքյան ավատարները չեն օգնելու։ Փոքրիկ ցույցերը չեն օգնելու։ Ջղային մեկնաբանություններն ու հարցազրույցները չեն օգնելու։ Բոլոր այս խնդիրների լուծման իրավական և օրինական ուղին այսօր մեկն է՝ իմպիչմենտը։ Ու որքան շուտ այս գործը գլուխ բերվի, այնքան քիչ կտառապեն մեր հոգևոր հայրերը, մեր ընկերներն ու մեր ժողովուրդը»,-գրել է նա։

