ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև առկա իրավիճակի հաղթահարման հույս են հայտնել

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հույս է հայտնել, որ Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջև առկա իրավիճակը կհաղթահարվի։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով փոխարտգործնախարար Պանկինի հայտարարությունը։

ՌԴ փոխարտգործնախարարը նաև հավելել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում վստահելի դաշնակիցներ ունի՝ չնայած տարաբնույթ հայտարարություններին և շրջանառվող ասեկոսեներին։

«Հուսով ենք, որ մենք կհաղթահարենք այս պահը, և մեր հայ դաշնակիցները, որոնք հանդիսանում են ՀԱՊԿ անդամ, ովքեր չեն հայտարարել ո՛չ ՀԱՊԿ-ից դուրս գալու, ո՛չ էլ ՀԱՊԿ-ի հետ խզման մասին, կկարողանան լինել միասնական կազմավորման մեջ»,- հայտարարել է Պանկինը «Ռուսաստան- Իսլամական աշխարհ. Կազանֆորում» միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս