Բաժիններ՝

Շառլ Միշելը նշել է Վրաստանի վարչապետի և նախագահի հետ հեռախոսազրույցի մասին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահի եւ վարչապետի հետ։ Այս մասին տեղեկությունը Միշելը հրապարակել է սոցցանցում։

Միշելի խոսքով՝ Սալոմե Զուրաբիշվիլու և Իրակլի Կոբախիձեի հետ զրույցում ինքը մեկ անգամ եւս աջակցություն է հայտնել խնդիրների լուծման օպտիմալ ուղիներ գտնելու հարցում։

«Ես քննարկել եմ Վրաստանի ընթացիկ իրավիճակը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ, որից հետո խոսել եմ Իրակլի Կոբախիձեի հետ։

Ես նորից հայտնել եմ իմ լիակատար աջակցությունը՝ շարունակել օգնել վրացիներին եվրոպական ապագայի ձգտման հարցում, ներառյալ օգնությունը բոլոր կողմերի օրինական խնդիրների լուծման լավագույն միջոցի որոնման գործում»,- գրել է Միշելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031