Բաժիններ՝

Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ

Նիդեռլանդներում աջ թևի չորս կուսակցություններ համաձայնության են եկել կառավարական կոալիցիա կազմելու շուրջ, հայտնել է «Ազատության կուսակցության» (PVV) ծայրահեղ աջ առաջնորդ Գերտ Վիլդերսը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Բացի PVV-ից, կոալիցիայի մեջ մտել են աջ կենտրոնամետ «Հանուն ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը» (VVD), Ֆերմերաքաղաքացիական շարժումը և «Նոր հասարակական պայմանագիր» կուսակցությունը:

Դեռ պարզ չէ, թե ով է դառնալու նոր վարչապետը։ Թեկնածության քննարկումը տեղի կունենա ավելի ուշ, պարզաբանել է Վիլդերսը։ Քաղաքական գործիչն ինքը մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր նախարարների կաբինետը գլխավորելուց հրաժարվելու մասին։

2023 թ. հուլիսին Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն նախարարների կաբինետի հրաժարականի դիմում ներկայացրեց, ինչը հանգեցրեց վաղաժամկետ ընտրությունների նշանակման։ Հրաժարականի պատճառը երկրի միգրացիոն քաղաքականությունը խստացնելու Ռյուտեի առաջարկն էր, որին չաջակցեցին Նիդեռլանդների կառավարական կոալիցիայի մասնակից չորս կուսակցություններից երկուսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները թագավորությունում տեղի են ունեցել 2023 թ. նոյեմբերի 22-ին և ավարտվել աջ պոպուլիստների համոզիչ հաղթանակով, որոնք ստացել են 150 մանդատից 37-ը։ Սակայն կոալիցիա ստեղծելու Վիլդերսի առաջին փորձը ձախողվել էր PVV-ի բանակցողի հրաժարականի պատճառով։

Մարտին կողմերը պայմանավորվել են, որ նոր կաբինետի անդամների շուրջ կեսը կկազմեն մարդիկ, որոնք կապ չունեն քաղաքականության հետ, բայց փորձագետներ են այս կամ այն գծով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031