Բաժիններ՝

57-ամյա տղամարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ոսկեվազ գյուղի բնակիչ 57-ամյա տղամարդը տանը և օժանդակ շինություններում պահում է թմրամիջոց, իսկ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում:

Սեպտեմբերի 29-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 4 գրամից ավելի զանգված։

Ձերբակալվածի տան մոտ սահմանվել է հսկողություն։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 57-ամյա տղամարդու տանը կից ավտոտնակում հայտնաբերվել է 40 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031