Բաժիններ՝

Ամերիկյան ուժերը ժամանակավոր նավամատույց են տեղակայել Գազայի ափին

ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) անձնակազմը ժամանակավոր նավամատույց է տեղակայել Գազայի հատվածի ափերի մոտ՝ մարդասիրական օգնության առաքման համար։ Այս մասին CENTCOM-ը հայտնել է X սոցիալական հարթակում։

«Այսօր տեղական ժամանակով մոտավորապես ժամը 07:40-ին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության աշխատակիցները, որոնք աջակցում են կարիքի մեջ գտնվող պաղեստինցի խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնության առաքման առաքելությանը, ժամանակավոր նավամատույց են տեղակայել Գազայի հատվածի ափին», – ասված է CENTCOM-ի հաղորդագրության մեջ։

Կենտրոնական հրամանատարությունն ընդգծում է, որ կառույցի տեղակայման համար ամերիկյան զորքերը չեն մտել պաղեստինյան անկլավի տարածք:

Առաջիկա օրերին, ըստ հաղորդագրության, հումանիտար օգնությամբ բեռնատարները կմտնեն անկլավ։ Օգնությունը կստանա ՄԱԿ-ը և կհամակարգի դրա բաշխումը Գազայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս