Եթե սպասենք որևէ ընթացակարգի, ապա Նիկոլը կհասցնի ոչնչացնել նաև այն վերջին ավերակները, որոնք դեռ մնացել են պետությունից․ Մետաքսե Հակոբյան

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նիկոլը մարսեց պետության դեմ ամենամեծ հանցագործությունը՝ հանձնեց Արցախը թշնամուն։ Շարունակում է մարսել նաև մյուսը՝ Հայոց Եկեղեցու դեմ պատերազմը, որի առաջին բացահայտ զոհը դարձավ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Այս հանցագործը քայլ առ քայլ ոչնչացնում է այն ամենը, ինչից կազմված է հայ ժողովուրդը․ հայրենիք, հավատք, արժանապատվություն։

Եթե հայոց պատմության ամենաարյունալի դավաճանությունն էլ չդարձավ ժողովրդական ալիքի պատճառ, ի՞նչ պետք է անի այս հանցագործը, որ ժողովուրդը վերջապես հեռացնի սրանց։

Բոլորիս առջև մնացել է մեկ ճշմարտություն․ եթե սպասենք որևէ ընթացակարգի, ապա նիկոլը կհասցնի ոչնչացնել նաև այն վերջին ավերակները, որոնք դեռ մնացել են պետությունից։

Այս ապազգային իշխանություններին չի կարելի սահմանադրական «շրջանցում» կատարելու հնարավորություն թողնել։

Եկեղեցու դեմ պատերազմը նույնքան սրբապղծություն է, որքան Արցախը հանձնելը։

Իշխանությունները, որոնք սպանել են Արցախն ու հարձակվել են Եկեղեցու վրա, չպիտի շնչեն իշխանության օդը։ Ժողովուրդը պարտավոր է որոշել՝ ովքեր պիտի պահեն իր Հայրենիքը…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031