2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը։
ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը կսպասարկեն Սլովենիան ներկայացնող մրցավարներ, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ ՌԴ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում ընթացող բանակցությունների ընթացքում քննարկում են տնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության հարցերը, իրավիճակը Հարավային Կովկասում և «3+3» հարթակը։ Բանակցությունների մեկնարկին այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ իր ուժերը և Իսրայելի անվտանգության գործակալությունը՝ «Շին Բեթ»-ը, Գազայի հարավային Խան Յունիս շրջանում սպանել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրամանատարին։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Aljazeera-ն։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի հուլիսի 19-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ Իսպանիա- Արգենտինա հանդիպմանը և կմասնակցի նաև գավաթի հանձնման արարողությանը։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են Հայաստանում թափ առած քաղաքական բռնաճնշումների նոր փուլը, Փաշինյանի ընդդիմախոսների լռեցումն ու կալանավորումը, դատաիրավական համակարգի և դատարանների, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի՝ փաստացի մաֆիոզ կառույցի վերածվելը, և այլն։
Մեկնաբանելով ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը՝ «Կիևին հարվածելու» համար, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հետաքրքրվել է, թե երբ պետք է Բրյուսելը սպասի Ուկրաինայի նկատմամբ սահմանափակումների՝ Ստարոբիլսկի և Զապորոժյեի ԱԷԿ-ի ռմբակոծության համար։
Քուվեյթի ցամաքային զորքերի զինծառայողներ են տուժել երկրի ռազմական օբյեկտներին իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով՝ հայտնում է Kuwait Times-ը:
Եվրոպական միության երկրներ Հայաստանից կատարվող արտահանումների, մասնավորապես՝ ծաղիկների առումով իշխանությունների արած հայտարարություններն ու իրականությունը բոլորովին այլ են:
Truth Social սոցցանցը կգործարկի վճարովի լիցենզավորված տվյալների փոխանցման ալիք՝ Truth API, որը բանկերին և առևտրային ընկերություններին կտրամադրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և հարթակի այլ ազդեցիկ օգտատերերի հրապարակումների ամենաարագ հասանելիություն։ Այս մասին հուլիսի 16-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Trump Media & Technology Group-ին (TMTG)։
Անցյալ շաբաթ ամերիկացիները հարվածեցին Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Գոլեստան նահանգի երկաթուղային կամրջին, իսկ վերջին մի քանի օրերին վերսկսվեց նաև հարվածների լայնամասշտաբ փոխանակումը՝ թաղելով փոխըմբռնման ժամանակավոր հուշագիրը:
Համաժողովի շրջանակում Սի Ծինփինը հանդիպել է նաև Ղազախստանի, Կամբոջայի, Թաիլանդի ղեկավարների հետ։
Կյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում
Իսպանիայի ամենալուրջ հրդեհը Սարագոսա նահանգի Սինկո Վիլաս շրջանում է, որը դարձել է տարվա ամենամեծ հրդեհը երկրում։
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող օդանավը բախվել էր թռչունների երամին, ինչի հետևանքով խախտվել էր ղեկի կառավարումը: Միջադեպից հետո «Ադրբեջանական ավիաուղիները» դադարեցրել էր Բաքվից Գրոզնի և Մախաչկալա ուղղությամբ թռիչքները։
Արդյունքում օրենսդիր մարմինը արձակուրդ է գնացել մինչև ընտրություններից հետո հաջորդ խորհրդարանի երդմնակալությունը։
Բացի այդ, սիրիական ռազմական աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Իրանը հարձակում է իրականացրել աթ-Թանֆի շրջակայքի ուղղությամբ, բայց չի հարվածել հենց բազային։ Աղբյուրը հայտնել է, որ զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։
Կողմերը պայմանավորվել են ձեռնարկել գործուն քայլեր Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության շրջանակներում հայկական պտուղ-բանջարեղենը Օմանի շուկա արտահանելու հնարավորությունները զարգացնելու համար:
Ֆրանսիայում առնվազն երկու մարդ է մահացել, երբ երկարատև շոգից հետո գիշերը ուժեղ ամպրոպներ և փոթորիկներ են սկսվել։ Հաղորդվում է, որ ուրբաթ օրը մոտ 53 հազար սպառող մնացել է առանց էլեկտրաէներգիայի:
Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև հումանիտար հարցերի լուծման գործում
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում տեղի ունեցած գործընթացները, ներառյալ խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը, եզակի հնարավորություն են ստեղծում մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, անվտանգության և բարգավաճման հաստատման համար։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ կողմերը շարժվում են դեպի 2022 թվականի փետրվարի 22-ին ստորագրված դաշնակիցների համագործակցության մասին Մոսկվայի հռչակագրի ներուժի լիարժեք իրացումը։
Բերնեմն այժմ իրավունք կունենա դառնալու Մեծ Բրիտանիայի վարչապետ։ Պաշտոնի հանձնումը, ինչպես սպասվում է, տեղի կունենա երկուշաբթի օրը։
«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը՝ դադարեցնելու դեպի Ռուսաստան արտահանվող ծաղիկների հավաստագրումը։
Ըստ գերատեսչության՝ Օդեսայի նավահանգստում նաև վնասվել են ԱԹՍ-ների արտադրության և հավաքման երկու արհեստանոց, այդ թվում՝ «Ուկրջեթ»-ընկերության UJ-22 միջին հեռահարության ԱԹՍ-ների ենթահավաքման կայանը, ինչպես նաև զինամթերքի պահեստ։
Ռուսական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների ԱԳՆ-ների մակարդակով երկխոսությունը հերթական անգամ ամրապնդում է նախագահների, ինչպես նաև կառավարությունների, նախարարությունների ու գերատեսչությունների, խորհրդարանների գծով կանոնավոր շփումները։
Թուրքիայի քրեական դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը և կալանավորել կասկածյալին։ Սակայն նրա ցուցմունքները չեն հրապարակվել, և առայժմ հայտնի չէ, թե ինչ դրդապատճառով է իրականացվել հարձակումը։
Չինաստանի իշխանությունները կտրականապես դեմ են օտարերկրյա լրագրողների համար ԱՄՆ սահմանած նոր վիզային սահմանափակումներին և պատրաստ են ձեռնարկել պատասխան քայլեր։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
Նյու Յորքի Քուինս թաղամասում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մանկության տունն, անցյալ տարի ամբողջությամբ վերանորոգվելուց հետո, կունենա նոր սեփականատեր․ գրում է Realtor.com-ը։
Ռուսաստանը հերքում է ԱՄՆ-ում ընտրական գործընթացներին միջամտելու մեղադրանքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։