Անցյալ տարի աշխատանքից ազատված դաշնային դատախազ Ուիլ Ռոզենցվեյգը դատի է տվել ԱՄՆ արդարադատության նախարարությանը՝ մեղադրելով գերատեսչությանը իր խոսքի ազատության սահմանադրական իրավունքը խախտելու մեջ՝ նախագահ Դոնալդ Թրամփի մասին քննադատական հայտարարությունների պատճառով, հաղորդել է Associated Press-ը։
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, հայտնել է, որ իր հոր քաղցկեղը տարածվել է ոսկրերում և այլ օրգաններում։ BBC News-ի հարցազրույցում նա պատմել է, որ հիվանդությունը 83-ամյա նախկին նախագահին ուժեղ ցավեր է պատճառում և լրջորեն վատթարացնում է նրա վիճակը։
Օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կադրային վերադասավորումներ է արել երկրի պաշտպանական գերատեսչությունում՝շեշտը դնելով մարտական գեներալների և սպաների վրա։
Թրամփը Ալիևին հրավիրել է G20-ին: Այս մասին հայտնում են ադրբեջանական կայքերը՝ նշելով, որ տեղի է ունեցել ԱՄՆ և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույց
Մենք արմատապես կրճատել ենք Իրանի ռազմական կարողությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը։
Թրամփ-Ալիև հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է TRIPP նախագծի նշանակությունը տարածաշրջանային կապակցվածության տեսանկյունից։
ԱՄՆ-ն շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը՝ այս հիմքի վրա կառուցելու և առաջ շարժվելու գործում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
1 տարի առաջ նախագահ Թրամփը համախմբեց Ադրբեջանին և Հայաստանին՝ պատմական խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, այս մասին գրել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ճանապարհ են բացել կայուն և անդառնալի խաղաղության համար, գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն:
Մեծ Բրիտանիայում հաջորդ շաբաթ սպասվում է շոգի նոր ալիք, առանձին շրջաններում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 36°C։ Երկրի Օդերևութաբանական ծառայության (Met Office) կանխատեսման համաձայն՝ շոգ եղանակը կընդգրկի Անգլիայի և Ուելսի զգալի մասը, գրել է Express-ը։
Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կզգուշացնի խորհրդարանական խմբակցությունների առաջնորդներին Կնեսետի ընտրություններից առաջ հանձնաժողովի անդամների դեմ վարկաբեկման արշավների սպառնալիքի մասին, ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 27-ին, հայտնել է 13-րդ ալիքը։
Իրանը շարունակում է բանակցություններ վարել Օմանի հետ Հորմուզի նեղուցի կառավարման իրավական կողմերի և նավագնացության ուղիների որոշման շուրջ:
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատունն առաջարկել է մինչև 500 հազար դոլարի դրամաշնորհներ այն ծրագրերի համար, որոնք ուղղված են ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի «ընդհանուր արժեքների» առաջխաղացմանը, ինչը, ինչպես պարզել է The Guardian-ը, առաջացրել է մեղադրանքներ Վաշինգտոնի հանդեպ՝ երկրի ներքին քաղաքականությանը միջամտելու հարցում։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հարևան երկրներին կոչ է արել հենվել սեփական ուժերի վրա և ամրապնդել «իսկական եղբայրությունը»՝ հայտարարելով, որ Իրանի զինված ուժերն ապացուցել են աշխարհի ամենահզոր բանակին դիմակայելու իրենց կարողությունը։
SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը թույլ չի տվել Ուկրաինային օգտագործել Starlink-ը՝ Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող ռուսական հրթիռային արձակման կայանքների դեմ հարվածներ ուղղորդելու համար, հայտնել է ամերիկյան The Atlantic պարբերականը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է TRIPP նախագծի իրականացման ներկա վիճակը։
Թոդ Բլանշը հաստատվել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում։ Սենատը շաբաթ օրը՝ օգոստոսի 8-ին, ձգձգված գիշերային նիստից հետո քվեարկել է նրա թեկնածության օգտին։ Որոշումն ընդունվել է նվազագույն տարբերությամբ՝ 50 կողմ և 49 դեմ ձայներով, հայտնել է NBC News-ը։
Սիցիլիայում Էթնա հրաբխի ժայթքումը հանգեցրել է Կատանիայի օդանավակայանում չվերթների ընդունման դադարեցմանը։ Հրաբուխը մթնոլորտ է արտանետել ծուխ և հրաբխային մոխիր, հայտնել է AFP-ն։
Պահպանողական Աբելարդո դե լա Էսպրիելյան ստանձնել է Կոլումբիայի նախագահի պաշտոնը՝ ուրբաթ երդվելով երկրի հարավ-արևմուտքում գտնվող Կալի քաղաքում, այլ ոչ թե մայրաքաղաք Բոգոտայում, ինչպես ընդունված է ավանդույթի համաձայն, հայտնել է Associated Press-ը։
Բուլղարիայում գազի կոմպրեսորային կայանից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա անօդաչու թռչող սարք է պայթել։ Երկրի վարչապետ Ռումեն Ռադևը հայտարարել է, որ անօդաչուն տարածք է մտել Ռումինիայի կողմից, հայտնում է РИА Новости-ն։
Ֆրանսիայի նախկին վարչապետ և նախագահի պաշտոնի թեկնածու Գաբրիել Ատալը բողոք է ներկայացրել 2027 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ ենթադրյալ ռուսական ապատեղեկատվական արշավի կապակցությամբ, գրել է Politico-ն։
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։
Պենտագոնը ԱՄՆ ՌՕՈւ նախկին նախարար Ֆրենկ Քենդալին զրկել է գաղտնի տեղեկությունների հասանելիությունից և արգելել զբաղեցնել այնպիսի պաշտոններ, որոնք պահանջում են զգայուն տվյալների հասանելիություն, փոխանցել է CBS News-ը։
ԱՄԷ-ն Իրանին մեղադրել է Abu Dhabi National Oil Company (ADNOC) պետական նավթային ընկերության լցանավերի դեմ հրթիռային հարձակման մեջ, որը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցով անցնելու ժամանակ, հաղորդել է Al Arabiya-ն։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր իր առաջին պաշտոնական այցն է կատարում Սերբիա՝ Եվրոպայի այն հազվադեպ երկրներից մեկը, որը շարունակում է սերտ հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ։ Այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ուկրաինան փորձում է ամրապնդել միջազգային աջակցությունը՝ Ռուսաստանի կողմից հարձակումների ակտիվացման պայմաններում։
Գերմանական Մեհերնիխ քաղաքում Բունդեսվերի ռազմական բազայում, որտեղ նորոգում են Patriot զենիթահրթիռային համալիրները, մեկ գիշերվա ընթացքում գրանցվել են անօդաչու թռչող սարքերի մի քանի թռիչքներ, հայտնել է Süddeutsche Zeitung-ը՝ հղում կատարելով ոստիկանության գաղտնի զեկույցին։
Արտերկիր մեկնած այն ռուսաստանցիների նկատմամբ, որոնք մեղավոր են ճանաչվել հանցագործություններ կատարելու և Ռուսաստանի դեմ ուղղված մի շարք վարչական իրավախախտումների համար, մտցվել են նոր սահմանափակումներ։ Այս մասին հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ պատմելով օգոստոսին ուժի մեջ մտած օրենքների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, պատասխանելով РИА Новости-ի հարցին, հայտարարել է, թե Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, երբ այն դադարի իրեն հետաքրքրել որպես «Ռուսաստանի դեմ խոյահարող»։
Ռուսական բանակը Խարկովի մարզում վերահսկողություն է հաստատել Իվանովկա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը:
Արևմուտքը, Կիևը և Վրաստանի արմատականները փորձում են Թբիլիսին ներքաշել Անդրկովկասում արյունալի արկածախնդրության մեջ։ Այս մասին 2008թ. օգոստոսյան հակամարտության տարելիցին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն: