ԹՐԻՓՓ-ը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով, այս պահին ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:
Չին-ճապոնական հարաբերություններում առկա դժվարությունների պատասխանատվությունը լիովին կրում է Տոկիոն։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցյակունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ֆրանսիայի նախագահի հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2027 թվականի ապրիլի 18-ին։ Եթե թեկնածուներից ոչ մեկը չկարողանա ստանալ ձայների մեծամասնությունը, ապա ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի մայիսի 2-ին։ Այս մասին գործադիր իշխանությունից աղբյուրը հայտնել է France24-ին։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ քննարկելով Մերձավոր Արևելքի «վերջին զարգացումները»։
ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը «հիանալի դիրքում» է՝ անկախ նրանից, թե ինչպես են ընթանում Իրանի հետ բանակցությունները։
Կիևի ռեժիմը Բրյուսելին կոչ է արել իրեն հանձնել Հունգարիայի կողմից ապաարգելափակված «Եվրոպական խաղաղության հիմնադրամի» 6,6 միլիարդ եվրոն, որոնք նախատեսված են ԵՄ երկրներին 2023 թվականին Ուկրաինային կատարած ռազմական մատակարարումների համար փոխհատուցումներ վճարելու համար։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովի՝ եվրոպական ինստիտուտներին ուղղված նամակին, որի պատճենը ստացել է գործակալությունը։
Դոնովանի խոսքով՝ ԱՄՆ զինված ուժերը մասնակցել են որոնողափրկարարական աշխատանքներին, աջակցել օդանավակայանի աշխատանքի վերականգնմանը և ներգրավել օդային ու ռազմածովային միջոցներ՝ անցած շաբաթ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո մարդասիրական օգնության մատակարարումն ապահովելու համար։
Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Բելուջիստան սահմանամերձ նահանգի Սարանան քաղաքում ԻՊ-ի (Իսլամական պետություն) կենտրոնի, ինչպես նաև Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր-Պախտունխվա նահանգի այլ շրջանների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու մասին:
Թրամփը ԱՄՆ գերագույն դատարանում կրեց ևս մի պարտություն: Դատարանը չեղարկեց նրա որոշումը, որով արգելվում էր ԱՄՆ քաղաքացիություն տալ ծննդյան փաստով: Դատարանը կայացրեց որոշում, որն իհարկե հենվում է ԱՄՆ Սահմանադրության վրա: Իհարկե ինը դատավորներից չորսը եղել են Թրամփի դիրքորոշման կողմ, սակայն որոշումը կայացվել է մեծամասնությամբ:
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը, որով նա ցանկանում էր սահմանափակել ԱՄՆ-ում ծնված երեխաներին քաղաքացիություն տալու իրավունքը։
Թուրքիայի դեմ զրպարտությամբ Իսրայելը փորձում է քողարկել «բարբարոսությունը Գազայում», նախօրեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Հունիսի 21-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում Կատարի և Պակիստանի միջնորդությամբ տեղի են ունեցել ԱՄՆ-Իրան բանակցությունները հուշագրի իրականացման վերաբերյալ։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չի ընդունել բանաձևը, որտեղ ասվում էր, որ Վաշինգտոնի վարչակազմը չպետք է թույլ տա ամերիկյան ուժերի մասնակցությունը Լիբանանի մարտական գործողություններին։
Վալերի Զալուժնին Վլադիմիր Զելենսկուն հայտնել է նախագահի պաշտոնի համար առաջադրվելու մտադրության մասին, եթե ընտրությունները կայանան աշնանը։
Վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Վենսը, ով ինքը հավատացյալ կաթոլիկ է, հավելել է, որ եկեղեցական հիերարխների հետ իր շփումներում փորձում է նրանց համոզել միգրացիայի հարցերում ամերիկյան քաղաքականության հիմնավորվածության մեջ
Ուկրաինական կողմը նաև ակնկալում է որպես ռազմական օգնություն 2027 թվականի սկզբին Շվեդիայից ստանալ 16 Gripen C/D կործանիչ։
Պակիստանի զինված ուժերը հայտնել են, որ անօդաչուներն անմիջապես հայտնաբերվել և չեզոքացվել են։ Նահանգային իշխանությունները հաստատել են անօդաչուով հարձակումը՝ նշելով, որ մեկը նկատվել է Սարանանի մոտ գտնվող պետական դպրոցի հարևանությամբ։ Ըստ պաշտոնյաների՝ երկու մարդ վիրավորվել է։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքի իրադրության շուրջ՝ հատուկ ուշադրություն հատկացնելով Լիբանանում զինադադարին։
ԱՄՆ նախագահը նաև շուրջ 600 միլիոն դոլար է ստացել $TRUMP թվային արժույթի վաճառքից ստացված վճարումների տեսքով։
1921 թվականին ընդամենը մի քանի տասնյակ հեղափոխականների կողմից հիմնադրված կուսակցությունն այսօր հայտարարում է, որ ունի ավելի քան 100 միլիոն անդամ՝ Չինաստանի բնակչության շուրջ 7,2 տոկոսը։
Ինչպես նշել է աղբյուրը, ավելի ցածր մակարդակի ներկայացուցիչների կողմից անցկացվող առանձին տեխնիկական բանակցություններում առաջընթացը շարունակվում է։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ուիթքոֆը և Քուշները Ալ Թանիի հետ քննարկել են ամերիկա-իրանական բանակցությունների ընթացքը, «երկխոսության և դիվանագիտության միջոցով տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերը», ինչպես նաև Լիբանանում հրադադարը։
Իրանը դեռևս հասանելիություն չի ստացել Քաթարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի սառեցված ակտիվներին, գրում է New York Post թերթը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյայի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին պատմող նոր գիրքը՝ «Regime Change: Inside the Imperial Presidency of Donald Trump» («Ռեժիմի փոփոխություն. Դոնալդ Թրամփի կայսերական նախագահության ներսում»), թողարկման առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է ավելի քան 300 հազար օրինակ տպաքանակով, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Simon & Schuster հրատարակչության տվյալներին։
Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումների ծավալը վերադարձել է մինչև պատերազմը դիտարկվող մակարդակին, իսկ առանձին օրերին նույնիսկ գերազանցում է այն՝ չնայած նավերի ընդհանուր երթևեկության նվազմանը, The Michael Knowles Show հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ մեկնաբանելով ամերիկա-իրանական փոխըմբռնման հուշագրի հետևանքները, գրում է The New York Post-ը։
Իրաքում լայնածավալ հակակոռուպցիոն գործողության շրջանակներում ձերբակալվել է 67 մարդ, որոնց թվում են խորհրդարանի պատգամավորներ և բարձրաստիճան պետական պաշտոնյաներ։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է արել, որում ասվում է, որ Մոսկվան մտահոգված է Աֆղանստանի և Պակիստանի միջև շարունակվող ռազմական դիմակայությամբ, որից առաջին հերթին տուժում են խաղաղ բնակիչները։
ԱՄՆ Գերագույն դատարանը երեքշաբթի պաշտպանել է նահանգների այն օրենքները, որոնք արգելում են տրանսգենդեր մարզիկներին մասնակցել աղջիկների և կանանց դպրոցական ու ուսանողական մրցումներին, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
Ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) անսամբլային կանխատեսման՝ հուլիսի 6–13-ը Եվրոպայի վրա կրկին կձևավորվի արգելափակող անտիցիկլոն (Omega Block), որը կհանգեցնի շոգ եղանակի նոր ալիքի, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը: