Սակայն, ընդգծել են այնտեղ, երկրների ներկայացուցիչները Վաշինգտոնի այդ խնդրանքը չեն կատարել։
Փարիզի Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Իսրայելի դրոշի գույներով՝ ի նշան համերաշխության։ Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Անն Իդալգոն X սոցիալական ցանցում (նախկին Twitter-ում)։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումների հետևանքով իսրայելցի զոհերի թիվը հասել է ավելի քան 600-ի, իսկ վիրավորներինը ավելի քան 2 հազարի։
««Հայաստան Արցախ հիմնադրամին» անվճար առաջարկվում են միլիոնավոր դոլարների կյանք փրկող դեղամիջոցներ և բժշկական պարագաներ։ հիմնադրամին մնում է միայն վճարել առաքման ծախսերը: Մենք ողջունում ենք ձեր առատաձեռն նվիրատվությունները, որպեսզի կարողանանք այս արժեքավոր օգնությունը շարունակել Հայաստանի բոլոր բժշկական կենտրոններին», – ասաց հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը:
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդականը հայտարարել է, որ պաղեստինցիների հաջող լայնածավալ գործողությունը Իսրայելի դեմ հաստատ կարագացնի «ռեժիմի» փլուզումը։ Այս մասին գրում է Mehr-ը:
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։
Հայաստանին օգնության ձեռք մեկնած երկրներից Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի կլինիկաներում բուժումն արդեն շարունակում են 12 պացիենտ։
Պաղեստինի ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Գազայի հատվածի մերձակայքում գտնվող իսրայելական համայնքների վրա իրականացված զանգվածային հարձակման և Իսրայելի ուղղությամբ արձակված հազարավոր հրթիռների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 500-ը, հայտնում է timesofisrael.com-ը:
Իսրայելի հարավային շրջաններում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Իսրայելի հարավում գտնվող Աշկելոնի գնդակոծության հետևանքով վեց մարդ վիրավորվել է։
Ավանդաբար պաղեստինա-իսրայելայան նման սրացումներն ավարտվում են Եգիպտոսի միջնորդությամբ հրադադարով։ Վերջինը գուցե ավելի տևական լինի՝ պայմանավորված իսրայելական կողմի կորուստներով, ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը լիովին ոչնչացնելու հասարակական պահանջով և այլն։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ «Պաղեստինյան դիմադրության խմբերի կողմից Իսրայելի ռեժիմի դեմ ձեռնարկված գործողությունը Պաղեստինի ժողովրդի դեմ ռեժիմի շարունակական հանցագործությունների արդյունքն է», տեղեկացնում է Mehr-ը։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ հրետանային հարվածներ է հասցնում Լիբանանին։
Չինաստանը կոչ է անում պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին պահպանել զսպվածություն և անհապաղ դադարեցնել կրակը, հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։
Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
Թուրքիայի ներգաղթի վարչության նախագահ Աթիլլա Թորոսի հայտարարության համաձայն՝ Թուրքիայում օրինական ճանապարհով հաստատված օտարերկրացիների թիվը կազմում է 4 մլն 741.115։
Այժմ Ադրբեջանը, հենվելով այդ փաստաթղթի վրա, պահանջելու է Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մի շարք բնակավայրերի հանձնումը։ Եվ հենց սա է լինելու առաջիկա բոլոր բանակցությունների թեման
Գազայի հատվածում Իսրայելի զինված ուժերի հարվածների հետևանքով 161 պաղեստինցի է զոհվել, 931-ը՝ վիրավորվել։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանն է։
ԱՄՆ վարչակազմը դատապարտում է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակումները Իսրայելի վրա, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Ի՞նչ իմաստ ունի նոր բանակցություն ունենալ, նոր համաձայնագրեր ստորագրել, եթե Ալիևն արդեն փաստել է, որ 2020թ. համաձայնագիրն ինքն արդեն չի հարգում: Եթե չի հարգում դա, չի հարգելու որևէ այլ համաձայնագիր»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ամերիկահայ գործիչ, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը՝ անդրադառնալով Գրանադայում կայացած քառակողմ հանդիպմանն ու այդ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությանը:
Մենք գործ ունենք առողջ բանականությանը դեմ գնացող, հնարավոր ամենաբացասական դրսևորումները մեր կյանքի մաս դարձրած տականքի՝ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տասնյակ-հազարավոր մարդիկ, այդ թվում՝ մարզերում, պետք է հավաքվեն և ազդարարեն, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին չի ներկայացնում։ Դա ամենակարևոր բանն է, որը մենք այսօր առաջնահերթորեն պիտի անենք, քանի դեռ նա որևէ փաստաթուղթ չի ստորագրել։
ՌԴ խաղաղապահներն ապամոնտաժել են Ասկերանի շրջանի իրենց դիտակետը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Իսկ ինչ վերաբերում է իշխանական հաջորդ թեզին, որ եթե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն անցնեին ՀՀ սահմանը և օգնեին Արցախի ՊԲ-ին, ադրբեջանական գործողությունները կտեղափոխվեին ՀՀ տարածք, մասնավորապես, Սյունիք, ապա հիասթափեցնենք իշխանություններին և նշենք, որ եթե Ադրբեջանը չստանա փաստաթղթով այն, ինչ ուզում է, ապա պատերազմը ՀՀ տարածքում անխուսափելի է, և ոչ միայն Սյունիքում:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայկական նախագծի» համահիմնադիր, APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։
Ռուսաստանը պաղեստինյան եւ իսրայելական կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, հրաժարվել բռնությունից, զսպվածություն ցուցաբերել եւ միջազգային աջակցությամբ բանակցային գործընթաց սկսել՝ ուղղված համապարփակ, ամուր եւ այդքան երկար սպասված խաղաղությանը Մերձավոր Արեւելքում։
«Այս փուլում, կարծում եմ, Ալիևը փորձում է հեռանալ Արևմուտքի միջնորդությունից լիովին, Գրանադայի հանդիպումը դրա փոքր փորձն էր, կուլիսային խոսակցությունները չգիտենք, թե ինչ ուղղությամբ են ընթացել, սակայն եթե հետևողականություն և ճնշումներ չլինեն, ԵՄ-ն և Արևմուտքը հակամարտության միջնորդությունից դուրս կգան և բանակցությունները կտեղափոխվեն ռեգիոնալ հարթակ»։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական կողմը վերջին տվյալներով ունի առնվազն 40 զոհ, 740 վիրավոր։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով այսօր դարձավ 71 տարեկան, որոշել է այսօր «Աուրուս» ամենագնացի հնարավորություններն անձամբ ցուցադրել Ուզբեկստանի և Ղազախստանի նախագահներ Շավքաթ Միրզիյոևին և Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: