Վրաստանի իշխանությունները վրաց-ամերիկյան հարաբերություններում քայլ են արել և այժմ սպասում են ԱՄՆ-ի պատասխանին․ խորհրդարանի խոսնակ

Վրաստանի իշխանությունները վրաց-ամերիկյան հարաբերություններում քայլ են արել և այժմ սպասում են ԱՄՆ-ի պատասխանին: Այս մասին Sputnik Грузия-ի փոխանցմամբ, հայտարարել է խորհրդարանի խոսնակը։

«Մենք ասացինք այն, ինչ ուզում էինք ասել. մենք ձեռք մեկնեցինք և սպասում ենք պատասխանի։ Որքան շուտ այն գա, այնքան լավ վրաց-ամերիկյան հարաբերությունների համար։
Մենք շարունակում ենք մեր աշխատանքը, և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մեզ հետ բարեկամանալ, լավ գիտեն, թե ինչպիսի բարեկամության ենք մենք ընդունակ, և Միացյալ Նահանգները դա ավելի լավ գիտեն, քան որևէ մեկը», – ընդգծել է Շալվա Պապուաշվիլին։

Վրաստանի կառավարության պաշտոնյաները բազմիցս հայտարարել են հարաբերությունները նորովի սկսելու իրենց պատրաստակամության մասին, բայց դեռևս պատասխան չեն ստացել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930