Ուելսի արքայադուստր Քեթրինը քիմիաթերապիայի կուրսն ավարտելուց հետո Վինձորի ամրոցում իր առաջին աշխատանքային հանդիպումն է անցկացրել Ուելսի արքայազնի ու արքայադստեր թագավորական հիմնադրամի հետ: Այս մասին հաղորդել է թագավորական ընտանիքի մամուլի ծառայությունը:
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) 7-րդ գումարման պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է:
Աներևակայելի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոռանար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Արցախյան պատերազմի ավարտին ստորագրած փաստաթղթի կարևոր մանրամասները։
Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր տեղի ունեցած հրաձգության արդյունքում ստացած վերքերից զոհվել է նաև Wildberries-ի գրասենյակի անվտանգության երկրորդ աշխատակիցը: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը՝ նշելով, որ իրավապահները հաստատել են այդ տեղեկությունը:
Բեյրութի արվարձաններում և Լիբանանի հարավում գրանցվել են «Հըզբոլլահ» շարժման անդամներին պատկանող կապի միջոցների պայթելու նոր դեպքեր: Այդ մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները՝ տեղեկացնելով առնվազն 3 զոհի և ավելի քան 100 վիրավորի մասին:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Իրավաբանության դոցենտ, փաստաբան Գևորգ Պետրոսյանը։
Էստոնիայի կառավարությունը մինչև 2031 թվականը 1,6 միլիարդ եվրո կհատկացնի մեծ հեռահարության սպառազինության համակարգերի համար զինամթերք ձեռք բերելու նպատակով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Էստոնիայի պաշտպանության ուժերի հրամանատար Անդրուս Մերիլոյին։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանն է:
Թուրքիայի պետական սեփականություն հանդիսացող նավթագազային խոշոր «BOTAŞ» կորպորացիան ֆրանսիական «TotalEnergies» էներգետիկ ընկերության հետ հեղուկ գազի գնման շուրջ համաձայնություն է ձեռք բերել:
Ջամմու և Քաշմիրի հնդկական միության տարածքում սկսվել է քվեարկությունը օրենսդիր ժողովի ընտրություններում: Տեղական ընտրություններն այստեղ անցկացվում են 2014 թվականից ի վեր առաջին անգամ. 2019 թվականին չեղարկվեց սահմանադրության 370-րդ հոդվածը, որն այդ տարածաշրջանին հատուկ կարգավիճակ տվեց։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ փեյջերների պայթյունի զոհերի թիվը հասել է 12-ի։ Նրանց թվում կա 2 երեխա։ Բացի այդ, դեռ հիվանդանոցում է գտնվում 2750 մարդ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Միջադեպի հետևանքով զոհված երեխաներից մեկը 8-ամյա աղջիկ է, մյուսը՝ 11-ամյա տղա։
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ Ադրբեջանը ներկայացնում է իր նարատիվները, բայց խնդիրն այն է, թե որքանով առաջադրված մեղադրանքները, դրանց որակումները կկիսի միջազգային հանրությունը։
«Այս տարի Ուկրաինային տրամադրվող մեր ռազմական օգնության ծավալը կազմել է 153 միլիոն եվրո: Մինչև տարեվերջ լրացուցիչ օգնության արժեքը կլինի 40 միլիոն եվրոյից մինչև 50 միլիոն եվրո», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Թայվանյան Gold Apollo-ն հայտարարել է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման անդամներին պատկանող իր ապրանքանիշով փեյջերները, որոնք պայթեցվել են սեպտեմբերի 17-ին, պատրաստվել և վաճառվել են ընկերության հունգարական գործընկեր BAC ընկերության կողմից, որն ունի համապատասխան լիցենզիա:
Ռուսաստանի հետ 96% ռազմարդյունաբերական համագործակցությունն իջել է 10%-ից էլ ցածրի․ Արմեն Գրիգորյան
Նիկոլը չի ասում, որ հենց Սերժ Սարգսյանի շնորհիվ է, որ ՀՀ-ն տնտեսապես մեծ օգուտներ քաղեց և շարունակում է ավելացնել տնտեսական գրավչությունն ու տուրիզմի ծավալների աճը՝ համագործակցության մեխանիզմներ ստեղծելով ԵԱՏՄ և երրորդ երկրների միջև կապող օղակ հանդիսանալու տեսանկյունից: Նիկոլը չի ասում, որ եթե չլիներ նախկին իշխանության այդ որոշումը, ապա Հայաստանն այսօր ստեղծված համաշխարհային իրադրության ֆոնի վրա, կվերածվեր աղքատության ու գործազրկության վառ օրինակի:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին ելույթ ունենալով Երևանում կազմակերպված Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ մի շարք հակասական հայտարարություններ է արել, որոնք ոչ միայն մեր հանրության մոտ են կասկածներ հարուցել, այլև այդ միջոցառման մասնակիցների: Բացի այն, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչների այդ օրվա ելույթներում են հակասություններ եղել, այլև տարբեր ժամանակներում Փաշինյանի կողմից արված հայտարարությունների միջև: Ներկաներից շատերը քննարկումներից դուրս են եկել խոր անվստահությամբ` միջոցառումը համարելով ժամանակի անիմաստ վատնում:
Wildberries ընկերության մոսկովյան գրասենյակի մոտ կրակոցներ են հնչել։ Ընկերությունը հայտնել է, որ Wildberries-ի ղեկավար Տատյանա Բակալչուկի ամուսինը՝ համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը, փորձել է անօրինական կերպով ներխուժել գրասենյակ։
Պայթյունի ալիքից կոտրվել է ապակիներից մեկը, խանութում նաև հրդեհ է բռնկել, որը մարել են դեպքի վայր ժամանած հրշեջները։
Ռուսական հաքերային խմբերից մեկը հայտարարում է, թե կարողացել է սողոսկել Հայաստանի վարչապետի աշխատակազմ՝ FTP-ի նիշքերի փոխանցման հաղորդակարգի միջոցով։
Կրեմլը կտրականապես համաձայն չէ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի գնահատականների հետ, կազմակերպությունը որևէ վտանգ չի ներկայացնում հանրապետության ինքնիշխանությանը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանից ու Իրանից ներկրում ենք գազ, որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, որ ապագայում խաղաղության հաստատման դեպքում կարող է Հայաստանը գազ ներկրել նաև Ադրբեջանից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Համաշխարհային հայկական գագաթաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ չիբացառելով, որ Հայաստանն Ադրբեջանից նույնպես կարող է գազ ներկրկել։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Հայաստանին դիտարկում է իրավահավասար գործընկեր։ Այս մասին «Դաշնակիցներ. ՀԱՊԿ» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Մեկ տարի առաջ հայերը փախել են Լեռնային Ղարաբաղից՝ Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Բայց ոչ բոլորին են բաց թողել հարևան Հայաստան. Ղարաբաղի հայերի առաջնորդները, այդ թվում՝ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել են և ուղարկվել Բաքու։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական 54 ԱԹՍ խոցելու մասին ՌԴ հինգ մարզերում՝ Կուրսկում, Բրյանսկում, Սմոլենսկում, Բելգորոդում և Օռլովում, սակայն Տորոպեցի վրա իրականացված հարձակման մասին ոչինչ չի նշվում։
Այս ուղևորության ընթացքում Բլինքենը չի այցելի Իսրայել, ինչն առաջին նման դեպքն է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ընթացքում տարածաշրջան կատարած նրա այցերի ժամանակ։
«Հեզբոլլահ»-ի մարտիկները որպես հաղորդակցության միջոց օգտագործում են փեյջերներ, որպեսզի Իսրայելը չտեղորոշի իրենց
Նորվեգիայում գրանցվել է ցեզիում-137 ռադիոակտիվ իզոտոպի մակարդակի բարձրացում, սակայն մարդկանց և շրջակա միջավայրի համար վտանգ չկա։ Այդ մասին հայտնել է Նորվեգիայի Ռադիացիոն և միջուկային անվտանգության գործակալությունը:
Սպիտակ տան խոսնակ Էնդրու Բեյթսը քննադատել է Մասկին իր նախորդ գրառման համար՝ նշելով, որ բռնությունը պետք է միայն դատապարտել, ոչ թե խրախուսել կամ կատակի թեմա դարձնել։
«ՔՊ-ն կարո՞ղ է ինքնիշխանությունից խոսել: Երբ վերջին անգամ Գեղարքունիքում էինք՝ մարզային այցի, մեզ խնդրեցին անջատել տեսախցիկները, և մի տղա ուղղակի բարձրացավ ու ասաց՝ հաջորդ անգամ, երբ ինքնիշխանությունից կխոսեն, ասեք, որ այս սարի վրա զինվորի մարմին կա, որից էլ բան չի մնացել, որը չենք կարողանում իջեցնել: Այսինքն՝ ՀՀ-ն իր սահմանների նկատմամբ վերահսկողություն չունի, նահատակների մարմիններն իր տարածքում գտնվում են սարի վրա, չենք կարողանում մասունքները հետ իջեցնել»: