168.am-ի հետ զրույցում ավիացիայի փորձագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը պատասխանելով այս հարցին, նկատեց՝ օդային ճանապարհը բացելու համար ոչ թե ժամանակն է կամ ժամանակը չէ, այլ այդ ամենը կախված է Պարենի համաշխարհային ծրագրով աշխատելուց։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը կոչ է անում իր բոլոր գործընկերներին, գործընկեր լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Շուշիում կազմակերպած ֆորումում հանդես գալ՝ որպես իրական լրագրող, հարցեր ուղղել դրա կազմակերպիչներին ոչ միայն ապագայի մամուլի, այլև առաջին հերթին՝ իրենց կողմից մահվան դատապարտված քաղաքացիների, երեխաների, տարեցների, առհասարակ՝ մարդու մասին։ Ո՞ւմ պետք է ծառայի մեդիան, եթե ոչ՝ մարդուն, նույնիսկ գերժամանակակից նոր մեդիան:
Երուսաղեմում քրիստոնյա վանականներին և Հիսուս Քրիստոսի անունը վիրավորելը դառնում է ամենօրյա երևույթ: Լեհ միանձնուհիներից մեկը պատմել է` ուղղափառ հրեաները, այդ թվում՝ երիտասարդները, թքում են նրանց մեջքին, աղբը ցանկապատի վրայով նետում վանքի բակ և մոտակա տների պատուհաններից, քարեր նետում վանքի դարպասների ուղղությամբ, ջուր ցանում կամ մնացորդների փաթեթներով հարվածում վանականներին:
Բացի այդ, նրա խոսքով, գիտական համագործակցության պայմանագիր կա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի միջև։
Ավելի վաղ Յուրի Վորոբյովը հայ խորհրդարանականներին կոչ էր արել ուսումնասիրել Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալու ռիսկերը:
«Տեսեք, հակասություն է ստեղծվում՝ Արցախում այս շարժման հիմնական նախաձեռնողն իշխանությունն է, այդտեղի իշխանությունը ոչինչ չի անում։ Ուղղակի մենք սպասում ենք, որ մեր իշխանությունը երբևէ թթու խոսք կասի ՀՀ իշխանությունների, ՔՊ-ականների, հատկապես Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Սակայն չեն անում, սա տարակուսանք է պատճառում՝ ինչպես արցախցիներին, այնպես էլ՝ երևի հայաստանաբնակներին։
Հաղորդագրության համաձայն՝ Իրանի նավթի նախարարությունը հուլիսի 21-ին ծանուցել է, որ MT ARMAN 114 նավթատար լցանավի նավթն Իրանին չի պատկանում։
Հունիսի 28-ին Շվեդիայում մի իրաքցի Ստոկհոլմի մզկիթներից մեկի առաջ այրել էր Ղուրանը։
Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ Ռուսաստանը և Իրանն էլեկտրաէներգիա կփոխանակեն նաև Ադրբեջանի տարածքով:
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունները երկխոսություն են վարում Հռոմի ստատուտի թեմայի շուրջ, նշել է Դաշնության խորհրդի փոխնախագահը:
Ընկերությունը նշել է, որ հետևում է իրավիճակին և գնահատում դրա հետևանքներն արտադրության գործընթացի վրա։
«Պարզապես արևմտյան ուժերը ցանկանում են, որ այստեղ աշխարհաքաղաքական լանդշաֆտը փոփոխության ենթարկվի, ռուսները դուրս գան։ Սա աշխարհաքաղաքական պայքար է, նույնիսկ, եթե այդ պայքարի զոհը դառնալու է 120 հազար հայ, դա նրանց չի հետաքրքրում։ Մենք չպետք է նրանցից նեղանանք, բայց որ մեր ներսում էլ են այդպես մտածում, սա է ողբերգությունը»,- հավելեց Դավիթ Բաբայանը։
Բրյուսելում հուլիսի 20-ին ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Եվրոմիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Անկարայի քայլերը Կիպրոսի և մարդու իրավունքների հարցում վճռորոշ են լինելու հարաբերությունների բարելավման համար։
Արցախում իրավիճակը րոպե առ րոպե վատթարանում է։ Արդեն 34 օր դադարեցված են բոլոր տեսակի ապրանքների, այդ թվում պարենի և դեղորայքի մատակարարումները, 7 ամսից ավելի է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։
Սուզանավը նավահանգիստ էր մտել հուլիսի 18-ին՝ Սեուլում Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի միջուկային պլանավորման խորհրդակցական խմբի առաջին նիստի ժամանակ։
Լեհաստանի իշխանությունների վարկածով՝ բելառուսական բանակի և «Վագներ» խմբի համատեղ զորավարժություններն «անհերքելի սադրանք են»։
Առաջարկվում է փոփոխություն կատարել «Վետերանների մասին» օրենքում և լրացնել 3-րդ հոդվածը նոր նորմով:
Լաչինի միջանցքի փակումը և Արցախում ծավալվող հումանիտար աղետը, անշուշտ, առաջնային պլան են մղում 120 000 մեր հայրենակիցների ճակատագրի հետ կապված անհանգստությունները, և, առիթից օգտվելով, իմ լիակատար համերաշխությունն ու սատարումն եմ հայտնում նրանց շարունակվող պայքարին:
Թել Ավիվում առնվազն 15 ցուցարար է ձերբակալվել հասարակական կարգը խախտելու և ոստիկանների վրա հարձակվելու կասկածանքով։
Ռուսաստանի ԿԸՀ-ն նախատեսում է արգելել աշխատակիցներին ծառայողական նպատակներով iPhone և iPad օգտագործել։
ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարները նախորդ շաբաթ նվազել են 708 հազար բարելով՝ հասնելով 457,42 մլն բարելի: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով երկրի Էներգետիկայի նախարարության ամենշաբաթյա զեկույցը:
Արմեն Աշոտյանը, ի դեպ, իր ներկայիս խցում կարող է Նիկոլ Փաշինյանին ուղղված երկտող թողնել, որը վերջինս կարդա արդեն «Բերդի հակառակ կողմում»։
Նախատեսված են համատեղ հրետանային հրաձգություններ։
Արցախում իրավիճակը ծայրահեղ ծանր է, Արցախի նախագահի ձևակերպմամբ՝ օրհասական, բայց նա այս պահին նստացույց է անում, իսկ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ պետք է միջազգային հանրության և մամուլի ուշադրությունը հրավիրել Արցախի խնդրին:
«Շատ հավանական է, որ ամենաուշը 2026թ. վերջում իրավաբանորեն Հայաստան հասկացությունը չլինի: Ի՞նչ տարբերություն, թե այդ ընթացքում ինչ փաստաթուղթ կստորագրվի: Հիմա Դուք հիշո՞ւմ եք՝ 1914թ. ինչ թղթեր էին ստորագրել, որ 1915թ. Ցեղասպանությունը եղավ: Էս երկու տարին բնակչությունը տաշի-տուշի կանի, հետո հավասար իրավունքներով թուրքը փրթելու է»,- ասաց Հարություն Մեսրոբյանը:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Գառնիկ Դանիելյանը վստահեցնում է՝ ՀՅԴ-ն արտաքին ճակատում ակտիվ աշխատանքներ է տանում Արցախի և Հայաստանի համար ստեղծված այս ծանրագույն իրավիճակում՝ միևնույն ժամանակ փորձելով հասնել անհրաժեշտ լայն կոնսոլիդացիայի՝ Հայաստանի ներսում։
Շվեդիայի ոստիկանությունը բավարարել է Ստոկհոլմում Իրաքի դեսպանատան մոտ ցույց անցկացնելու հայտը։ Ակցիայի կազմակերպիչները մտադիր են այրել Իրաքի դրոշն ու Ղուրանը։ Կազմակերպվելիք միջոցառման մասին հաղորդագրություններից հետո Իրաքում կրկին բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Այդ մասին տեղեկացնում է « ТАСС»-ը։
Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին ու պատանդառված քաղաքացիական անձանց: Հուլիսի 20-ին Վիեննայում Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նիստի ընթացքում կքննարկվեն սևծովյան համաձայնագրի խզման հումանիտար հետևանքները։ Նշված համաձայնագիրը վերջին մեկ տարում թույլ է տվել Ուկրաինայից հացահատիկի անվտանգ արտահանումը Սև ծովով։
Հայկական կողմը հավատարիմ է շարունակելու իր ջանքերը հարաբերությունների կարգավորման և մեր տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան սկսելու ուղղությամբ։ Հուլիսի 20-ին Վիեննայում Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։