ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Լոս Անջելեսի քաղաքապետի հետ քննարկել է համագործակցության զարգացման հնարավորությունները

Կալիֆոռնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել Երևան քաղաքի և Լոս Անջելեսի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրին և դրա շրջանակներում ընդգծվել են համագործակցության հնարավորությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930