Անպտղությունը՝ «թերագնահատված» հանրային առողջապահության խնդիր. ԱՀԿ

Անպտղությունը մնում է «թերագնահատված» հանրային առողջապահության խնդիր. հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Եվրոնյուզի հաղորդմամբ՝ աշխարհում մոտավորապես յուրաքանչյուր վեցերորդ մարդ իր կյանքի որևէ պահի անպտղություն է ունենում։ Այն համարվում է վերարտադրողական խանգարում, որը ազդում է և՛ տղամարդկանց, և՛ կանանց վրա և ախտորոշվում է այն դեպքում, երբ մեկ տարվա կանոնավոր, չպաշտպանված սեռական հարաբերություններից հետո՝ առանց հղիության։

Գործակալությունը նշել է, որ շատ երկրներում մարդիկ մեծ գումարներ են ծախսում սկրինինգների և բուժումների վրա, ինչը կարող է ֆինանսապես «աղետալի» լինել։

«Անպտղությունը մեր ժամանակների թերագնահատված հանրային առողջապահության մարտահրավերներից մեկն է և գլոբալ արդարության կարևորագույն խնդիր», – հայտարարության մեջ ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Նոր ուղեցույցներում ասվում է, որ առողջապահության ոլորտի մասնագետները և բժիշկները կարող են օգնել կանխել անպտղությունը՝ մարդկանց իրազեկելով ռիսկի գործոնների մասին, ինչպիսիք են ծխելը կամ սեռական ճանապարհով փոխանցվող չբուժված վարակները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930