Գրենլանդիայի վերաբերյալ Թրամփի սագայում նոր շրջադարձ է տեղի ունեցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Գրենլանդիայի սագայում» նոր շրջադարձ է տեղի ունեցել: Այս մասին Տելեգրամի իր էջում հայտարարել է Դաշնային խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովը։
Սենատորի խոսքով՝ Ամերիկան իրավական հիմքեր է գտել Գրենլանդիայի նկատմամբ իր պահանջի համար։
«[ԱՄՆ-ն, խմբ.] մեղադրում է Դանիային Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն [Գրենլանդիան, խմբ.] անօրինական կերպով զավթելու մեջ, ինչը խախտում է ՄԱԿ-ի նորմերը»,- հայտարարել է Պուշկովը։ Նա գրել է, որ այս հայտարարությունները վկայում են կղզին «օրինական ճանապարհով» զավթելու ԱՄՆ ծրագրերի մասին։



