Բաժիններ՝

Չեխիան վիզայի տրամադրման գործընթացում կօգտվի վիզա կենտրոնի ծառայություններից

Հայաստանում Չեխիայի դեսպանությունը վիզայի տրամադրման գործընթացում կօգտվի վիզա կենտրոնի ծառայություններից:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը:

«Առաջիկայում կմեկնարկի Հայաստանում կարճաժամկետ վիզաների դիմումների մշակման ծառայությունների արտաքին տրամադրման կոնցեսիայի ընթացակարգը: Հայտերը կարող են ներկայացվել միայն էլեկտրոնային եղանակով: Կոնցեսիոն ընթացակարգի մեթոդն ու պայմանները պարունակող հղումը, որի միջոցով կարող են ներկայացվել մրցութային հայտերը, կհրապարակվեն Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանության կայքում՝ կոնցեսիոն ընթացակարգի բացման ժամանակ»,- գրել է դեսպանը:

Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ-ին: 2015 թվականին Երևանում բացվել է Չեխիայի դեսպանատունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031