Ադրբեջանի զբոսաշրջության գործակալությունը դիմել է Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիային՝ դժգոհություն հայտնելով դահուկորդ Միքայել Միքայելյան կատարած քայլից

Ադրբեջանի ​​զբոսաշրջության պետական գործակալությունը պաշտոնապես դիմել է Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիային՝ դժգոհություն հայտնելով դահուկորդ Միքայել Միքայելյան կատարած քայլից, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մենք կարծում ենք, որ մրցումներին մասնակցող մարզիկները պետք է հետևեն Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի ընդհանուր մարզական և էթիկական սկզբունքներին։ Սպորտի ապաքաղաքականացումը և էթնիկ ատելության, ռասիզմի, քսենոֆոբիայի և այլ բացասական դրսևորումների խուսափումը պետք է լինեն հիմնարար պահանջ բոլոր մարզիկների և մրցույթների համար», – նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել և խիստ նկատողություն է ստացել մեկնարկից առաջ իր համազգեստի վրա «Ադրբեջան» բառը ծածկելու համար։

Երկրի անունը նշված էր մրցակիցների հանդերձանքի վրա՝ ֆեդերացիայի և Ադրբեջանի զբոսաշրջության պետական ​ գործակալության միջև գործող հնգամյա հովանավորչական պայմանագրի շրջանակներում։

Կանոնակարգի խախտումը հանգեցրել է կարգապահական տույժի։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ավելի վաղ ասել է, որ նախարարությունը դիմել է Հայաստանի ֆեդերացիային՝ հասկանալու համար, թե ինչ չափի տուգանքի մասին է խոսքը և արդյոք որակազրկման հարց կարող է քննարկվել, թե ոչ և այդ պատասխանից կախված, կորոշեն իրենցգործողությունները:

Տեսանյութեր

Լրահոս