Թրամփին զգուշացրել են Իրանի վրա հարձակման դեպքում միջուկային զենքի կիրառման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հրաժարվի Իրանին հարվածելու ծրագրերից, քանի որ նման հարձակման ռիսկերը չափազանց մեծ են: Այս նախազգուշացումը տարածել է գործարար և ֆայլերի փոխանակման խոշորագույն ընկերության՝ Megaupload-ի նախկին գործադիր տնօրեն Քիմ Դոտքոմը Х սոցիալական ցանցի իր էջում։
«Նախագահ Թրամփ, հրաժարվե՛ք Իրանի վրա հարձակման մտքից։ Ռիսկերը չափազանց մեծ են։ Իրանը պատասխան հարված կհասցնի ամերիկյան բազաներին և Իսրայելին։ [Իսրայելի վարչապետ Բենյամին] Նեթանյահուն՝ այդ խելագար ռազմական հանցագործը, կարող է միջուկային զենք օգտագործել Իրանի դեմ։ Եթե դա տեղի ունենա, պատասխանատվությունը կլինի Ձեր ուսերին»,- գրել է նա:
