ԱՄՆ սենատորները կայցելեն Դանիա. լրատվամիջոցներ

Դանիական TV2 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ամերիկացի սենատորներն այս շաբաթ կմեկնեն Դանիա՝ հանդիպելու երկրի խորհրդարանի ներկայացուցիչների, այդ թվում՝ Գրենլանդիայի կոմիտեի հետ։

«Մի շարք ամերիկացի սենատորներ (այս շաբաթ – խմբ.) կմեկնեն Դանիա, որտեղ նրանք կհանդիպեն Արտաքին քաղաքականության կոմիտեի ներկայացուցիչների հետ»,- հաղորդել է հեռուստաալիքը։

TV2-ի տվյալներով՝ հանդիպումը տեղի կունենա ուրբաթ՝ հունվարի 16-ին։ Ինչպես հեռուստաալիքին հայտնել է կոմիտեի նախագահ Քրիստիան Ֆրիս Բակը, սենատորներն իրենք են նախաձեռնել հանդիպումը։ Հանձնաժողովի անդամ Թրին Պերտոու Մաքի խոսքով՝ նրանց դեռևս չեն տեղեկացրել առաջիկա միջոցառման օրակարգի մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031