Գրենլանդիայի մայրաքաղաքում ԱՄՆ հյուպատոսությունը, հավանաբար, փակ է. FT

Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում գտնվող ամերիկյան հյուպատոսությունը, ըստ երևույթին, որոշ ժամանակ փակ է, և բնակիչները երբեք չեն տեսել հյուպատոսին կամ որևէ մեկին շենքի ներսում: Այս մասին գրում է Financial Times թերթը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է լինի Միացյալ Նահանգների մաս՝ նշելով դրա ռազմավարական նշանակությունը ազգային անվտանգության և «ազատ աշխարհի» պաշտպանության համար։ Գրենլանդիայի նախկին վարչապետ Մուտե Էգեդեն պատասխանել է, որ կղզին վաճառքի ենթակա չէ և երբեք էլ չի լինի։ Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը հրաժարվել է խոստանալ, որ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար ռազմական ուժ չի կիրառի։

«ԱՄՆ հյուպատոսությունը (Նուուկում – խմբ.) կարծես թե որոշ ժամանակ փակ է եղել, և նրանց դրոշը կոկիկ տեղադրված է միջանցքում: FT-ն մեկ ժամ անցկացրեց՝ հարցնելով մոտակա տների բնակիչներին և անցորդներին, թե արդյոք նրանք երբևէ տեսե՞լ են որևէ մեկին (հյուպատոսության – խմբ.) ներսում կամ նկատե՞լ են Թրամփի կողմից նշանակված պաշտոնյայի: Ոչ ոք չի տեսել»,- գրում է հրատարակությունը:

Տեսանյութեր

Լրահոս