ԱՄՆ ռազմածովային ուժերի ինքնաթիռը և ԱԹՍ-ն պարեկություն են իրականացրել Իրանից դեպի հարավ
ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8A Poseidon հակասուզանավային պարեկային ինքնաթիռը և MQ-4C Triton ռադիոէլեկտրոնային հետախուզական հեռահար անօդաչու սարքը փետրվարի 5-ին մի քանի ժամ շարունակ թռիչքներ են իրականացրել Իրանից դեպի հարավ-արևելք ընկած շրջանում:
Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին վկայում են Flightradar24 ավիացիոն ռեսուրսի տվյալները։
P-8A Poseidon-ը մի քանի ժամ շարունակ պարեկություն է կատարել Հորմուզի նեղուցի և Օմանի ծոցի օդային տարածքում։ Այնուհետև MQ-4C Triton անօդաչուն երկար ժամանակ հետախուզական թռիչք է իրականացրել Օմանի ծոցի միջազգային ջրերի օդային տարածքում, Իսլամական Հանրապետության հարավարևելյան ափի մերձակայքում։
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերը հայտնել էին, որ փետրվարի 3-ին F-35C Lightning II տախտակամածային կործանիչը խոցել է իրանական անօդաչու, որն Արաբական ծովում մոտեցել էր ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակրին։
