ԱՄՆ-ն հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին. կա 2 զոհ
ԱՄՆ-ն փետրվարի 5-ին Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում հարված է հասցրել ենթադրաբար թմրավաճառների պատկանող նավի։ 2 մարդ զոհվել է։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։
«Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթացել է Խաղաղ օվկիանոսի արևելյան մասի թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղիներով և օգտագործվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար։ Գործողության ընթացքում սպանվել է երկու թմրաահաբեկիչ», – ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X-ում:
Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելքում ԱՄՆ զինված ուժերը վերջին ամիսներին հարվածներ են հասցրել տասնյակ նավերի՝ պնդելով, որ դրանք թմրանյութեր են տեղափոխում ԱՄՆ։ Այդ հարվածների հետևանքով, ըստ տարբեր ԶԼՄ-ների, զոհվել է գրեթե 120 մարդ։
