Իրանի նախագահը Ալի Շամխանիին նշանակել է Պաշտպանության խորհրդի քարտուղար

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը նոր պաշտոնում նշանակել է Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի քաղաքական խորհրդական, կոնտր-ադմիրալ Ալի Շամխանիին, հաղորդում է Tasnim-ը։

Համապատասխան հրամանագրի համաձայն՝ Շամխանին ստանձնել է Իսլամական Հանրապետության Պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

Նշանակումը տեղի է ունեցել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերների ֆոնին։ Շամխանին համարվում է Իրանի ռազմական և քաղաքական ղեկավարության կարևոր դեմք։ Երկար տարիներ նա զբաղեցրել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը։

Պաշտպանության խորհրդի հիմնական պարտականությունների մեջ են մտնում երկրի պաշտպանունակության ամրապնդումը, նոր սպառնալիքներին հակազդելը, ինչպես նաև պաշտպանական որոշումների կայացման համակարգումն ու կատարելագործումը։

Տեսանյութեր

Լրահոս