Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Չինաստան, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին խորհուրդ է տվել դիմել հոգեբույժի՝ Մոսկվայի՝ Գերմանիայի ներքին գործերին միջամտելու մասին նրա խոսքերի պատճառով։
Հարավկորեացի ռեփեր PSY-ն (իսկական անունը՝ Պակ Չե Սան), որը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 2012 թվականի իր «Gangnam Style» հիթով, ձերբակալվել է Սեուլում։
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարը նախազգուշացրել է, որ Գազա քաղաքի զանգվածային տարհանումն անհնար կլինի ապահով իրականացնել, մինչ Իսրայելը խորացնում է իր հարձակումը։
Հրդեհը տեղի է ունեցել Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգի մայրաքաղաք Մակասարում:
Գերմանիան արդեն գտնվում է հակամարտության մեջ Ռուսաստանի հետ։ Այս մասին Ֆրանսիական LCI հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Ռուսական ուժերը վերջին շաբաթների ամենախոշոր օդային հարձակումներից մեկն են իրացրել՝ 537 անօդաչու թռչող սարք և 45 հրթիռ ուղարկելով Ուկրաինայի տարբեր թիրախների վրա։
Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի՝ Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերսկսելու հետաձգման պլանը «լի է անիրական նախապայմաններով», հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին:
Ուրբաթ օրը Իրանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակի կապակցությամբ Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ։
Սոչիի միջազգային օդանավակայանի ժամանակավոր սահմանափակումների պատճառով ուշանում են մի շարք ինքնաթիռների ժամանումներն ու մեկնումները, «Ինտերֆաքսին» հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Ուկրաինական զինված ուժերը հաղորդել են, որ գիշերը հարվածել են Ռուսաստանի Կրասնոդար և Սիզրան քաղաքների նավթավերամշակման գործարաններին։
Նախարարությունից նշել են, որ ևս 30 մարդ, ենթադրաբար, զոհվել է, երբ օգոստոսի 27–ի առավոտյան Մավրիտանիայի ափերի մոտ խորտակվել է Գամբիայից մեկնած նավը:
ԱՄՆ-ն և Ուկրաինան սեպտեմբերին կորոշեն, թե ռեսուրսների գործարքի շրջանակներում որ ընկերություններն առաջինը կստանան գումար համատեղ ներդրումային հիմնադրամից, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ Սոբոլևին, ով մեկնաբանություն է տվել գործակալությանը։
Շաբաթ առավոտյան Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Էվր քաղաքում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով դատախազությանը։
Ռուսաստանի քաղաքացիները այլևս չեն կարողանա ինքնուրույն վիզաներ ձևակերպել Իրան մեկնելու համար։
79-ամյա գրող-հումորիստ Եվգենի Պետրոսյանի մոտ սրվել են առողջության հետ կապված խնդիրները. նա դիմել է բժիշկների օգնությանը։
ԱՄՆ-ն նավեր է տեղակայում Վենեսուելայի ափամերձ ջրեր՝ Լատինական Ամերիկայից թմրանյութերի ապօրինի շրջանառությունը կանխելու գործողության շրջանակում։
ԱՄՆ-ն թույլ չի տա Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասին և մոտ 80 այլ պաղեստինցիների հաջորդ ամիս մեկնել Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային:
#ՀԻՄԱ․ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ ԵՄ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՌՋԵՎ Է․ #ՈՒՂԻՂ
ԱՊՀ-ում համագործակցության աշխատանքներին մասնակցելու շահագրգռվածություն են տեսնում և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Անդրեյ Գրոզովը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանդիպել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված հյուսիսկորեացի զինվորների ընտանիքների հետ:
Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին հայտարարել է, որ Ռուսաստանն իր երկրի թշնամին չէ։
ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը շաբաթ օրը հայտարարել է, որ անհնար է պատկերացնել Ռուսաստանի սառեցված ակտիվների վերադարձը, եթե Մոսկվան փոխհատուցումներ չվճարի։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան, որտեղ տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, հաղորդում է Белта լրատվական գործակալությունը։
Իմ կարծիքով, ռուսական վերեւներում հիմա որոշակի պայքար է գնում: Պրոադրբեջանական, պրոթուրքական լոբբին դեռ ուժեղ է եւ խանգարում է ադրբեջանական սփյուռքի հարցերում կարգուկանոն մտցնելուն, Հայաստանի հետ նորմալ, դաշնակցային հարաբերությունների հաստատմանը: Նրանք Ադրբեջանի հետ փոխկապակցված շահեր ունեն, որոնք միշտ չէ, որ կոռուպցիոն բնույթի են:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը ցանկանում է արդեն հաջորդ շաբաթ կրկին հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի դաշնակիցների հետ՝ ընդգծելով, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր հարձակման Ուկրաինայի արևելքում։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը աշխատանքներ է տանում Կապանում (Հայաստան), Ակտաուում (Ղազախստան) և Սամարղանդում (Ուզբեկստան) հյուպատոսություններ բացելու ուղղությամբ:
ԱՄՆ դատարանը արգելափակել է ԱՄՆ կառավարության կողմից արագացված արտաքսման ընթացակարգը ամբողջ երկրում կիրառելու հաստատումը՝ այն թողնելով միայն սահմանամերձ շրջանների և նոր ժամանողների համար, հաղորդում է CBS-ը՝ հղում անելով դատարանի որոշմանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նախատեսում են այս հանգստյան օրերին զրուցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է Bloomberg-ը՝ առանց իր աղբյուրը բացահայտելու։
«Sputnik Ադրբեջանի» լրագրողները պետք է հնարավորինս շուտ ազատ արձակվեն, այլ ոչ թե օգտագործվեն երկու դաշնակից երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններում լուրջ ճգնաժամ հրահրելու համար, РИА Новости-ին ասել է «Россия сегодня» մեդիա խմբի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։