Ոսկու գինն աճել է 1.10%-ով և կազմել 2366.60 դոլար։
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
«Մարգարիտա Սիմոնյանի և Քսենյա Սոբչակի սպանությունը նախապատրաստելու» գործով երեք նոր մեղադրյալներ են ի հայտ եկել։ Դրա մասին գրում է «Զգույշ, նորություններ են» կայքի թելեգրամյան ալիքը։
Արգենտինան բողոք է ներկայացրել իսրայելական «Navitas Petroleum» նավթային ընկերության դեմ նախկին նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի (Alberto Ángel Fernández) կառավարության ժամանակ։
Ուկրաինայի թեման քննարկվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը, սակայն թուրք առաջնորդը չի կարող միջնորդ դառնալ բանակցություններում:
Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում ավարտվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Մոհամմադ Շահբազ Շարիֆի եռակողմ հանդիպումը։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը հասարակական, քաղաքական գործիչ Թևան Պողոսյանն է:
Բուլղարիայի Ազգային ժողովի պատգամավորները դեմ են քվեարկել վարչապետի պաշտոնում Ռոսեն Ժելյազկովի թեկնածությանը: Այդ մասին հայտնում է Բուլղարական ազգային հեռուստատեսությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախկին նախագահ և առաջիկա ընտրություններում թեկնածու Դոնալդ Թրամփից պահանջել է անհապաղ ուկրաինական հակամարտությունն ավարտելու ծրագիր ներկայացնել:
Լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներով Իսրայելի երկու շտաբների հարվածելու մասին հայտարարություն է տարածել: Այդ մասին հայտնում է РИА-Новости-ն:
Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջն ադրբեջանական կողմից հնչեցվում է՝ Փաշինյանի համար ներքին սպառման «հաղթանակ» ապահովելու նպատակով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստանի Աստանա քաղաքում հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման և ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Սիրիայի հարցերը:
Օրեր առաջ 168.am-ն անդրադարձել էր Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ «ԵՄ-ն պատրա՞ստ է մեզ ընդունել, ես այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ», և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի Բելգորոդում պնդմանը՝ «պետությունների միջև հարաբերությունները որոշվում են ոչ թե թերթերում ինչ-որ հոդվածներով, առանձին մարդկանց հայտարարություններով, այլ միջպետական համաձայնագրերով»:
Շվեյցարիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհված քաղաքացիների թիվը հասել է վեցի: Այս մասին հայտնում է Le Matin պարբերականը։
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են Ուկրաինայում, Իսրայելում և Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
Հայաստանը բարձր է գնահատում ամերիկյան կողմի հետևողական ջանքերը՝ միտված խաղաղության օրակարգի կյանքի կոչմանը: Այս մասին հայտարարել էՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ։ Հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Ռուսական զորքերը վերահսկողություն են սահմանել Չասովոյ Յար բնակավայրի Նովի շրջանի նկատմամբ, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ «Հարավային խմբավորման ստորաբաժանումները ակտիվ գործողությունների արդյունքում ամբողջությամբ ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Չասով Յար բնակավայրի Նովի շրջանը և բարելավել իրավիճակը առաջնագծի երկայնքով»,- նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ Հաղորդվում է նաև, որ ուկրաինական կողմի մարդկային կորուստները նշված շրջանի համար մղված մարտերում […]
Փաշինյանի իշխանավարման յոթերորդ տարում կոռուպցիայի ահռելի ծավալների մասին կարելի է դատել նույնիսկ այն պարբերական սկանդալներից, որոնք սպրդում են հենց այս իշխանախմբի վերնախավի շարքերում։
Վաշինգտոնում դաշինքի երկրները համաձայնագիր կստորագրեն 2025 թվականին Կիևին 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրելու մասին
ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալի կողմից ցույց տված ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստի համար։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է հունիսի 30-ից երկրի շուրջ ստեղծված քաոտիկ իրավիճակին:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ Հարավային Կովկասում հաղորդակցման ուղիների ապաշրջափակումն օգուտ կբերի ինչպես բուն տարածաշրջանի, այնպես էլ դրա սահմաններից դուրս գտնվող երկրներին։
Այս մասին Միրզոյանը հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
«Եվրաինտեգրումը սկսվել է շատ փոքր քայլերից, դա նույնիսկ ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին չի եղել, այլ ԵԽ-ի»,- այս մասին «ՀՀ-ԱլԳ-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով քննարկման ժամանակ ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանը:
Նախագահները քննարկել են հիմնականում տնտեսական ուղղվածություն ունեցող հարցեր:
Գրիգոր Բալասանյանն ասաց նաև՝ եթե խնդիր է դրված, որպեսզի ՀՀ իշխանությունները մտածեն պետության ու նրա տարածքային ամբողջականության մասին, ապա բոլոր հիմնավորումները կան մերժելու Ադրբեջանի առաջարկը։ Իսկ, եթե պետք է ընդունեն այդ անտրամաբանական առաջարկը, ապա դրա համար կարող են հազար ու մի պատճառ բերել՝ իհարկե, այդ ամենը համեմելով «ժողովրդավարության բաստիոնի», «խաղաղության թունելի» և այլ բաներով։
Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորվել է հստակ փոխըմբռնում՝ բարեկամական մթնոլորտում շարունակել և ըստ հնարավորության նաև ավարտին հասցնել երկու երկրների միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը։
Հայաստանը Վրաստանի առևտրային գործընկերների տասնյակում է, իսկ զբոսաշրջության առումով՝ եռյակում։
Իլյա Դարչիաշվիլին նշել է, որ հայ գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային բնույթ ունեցող հարցեր՝ ընդգծելով մարտահրավերներին դիմագրավելու գործընթացում համատեղ ջանքերի կարևորությունը։
Խորհրդարանական հանձնաժողովում հանրագրի քննարկման համար այն պետք է ստորագրի 50 հազար մարդ՝ մեկ ամսվա ընթացքում։