Իրաքն օրական 340 հազար բարելով կավելացնի Ջեյհան նավահանգիստ փոխադրվող նավթի ծավալը
Իրաքը սկսել է օրական մոտ 90 հազար բարել նավթ տեղափոխել Բասրայի հարավային նահանգից դեպի Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջան՝ Միջերկրական ծովում Թուրքիայի Ջեյհան նավահանգիստ խողովակաշարով հետագա վերամղման համար։ Ինչպես հաղորդում են ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Basra Oil Company նավթընկերության ղեկավար Բասեմ Աբդել Քերիմ Նասերը։
«Սկսվել է Բասրայից դեպի Քիրքուքում գտնվող North Oil Company-ի պոմպակայաններ օրական մոտ 90 հազար բարել նավթի վերամղման հատուկ գործողությունը», – բացատրել է Նասերը։ Նա հավելել է, որ այս քայլն ուղղված է «իրաքյան նավթի արտահանման վերաբաշխմանը հյուսիսային երթուղով»։ Basra Oil Company-ի ղեկավարը հայտնել է, որ «հումքի ընդհանուր ծավալը, որը կփոխադրվի (Իրաքից) Թուրքիայի Ջեյհան, կավելանա օրական մինչև 340 հազար բարել»։



