Իրանի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր Թեհրանում տարհանվել է ութ հիվանդանոց

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 28-ից ի վեր Միացյալ Նահանգների և Իսրայելի սկսած ռազմական գործողությունների հետևանքով տարհանվել է մայրաքաղաք Թեհրանի ութ հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարձակումների հետևանքով վնասվել է 54 շտապօգնության կենտրոն, 46 բժշկական բաժանմունք, 216 առողջապահական կենտրոն և 41 շտապօգնության մեքենա։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930