Բաժիններ՝

ԻՀՊԿ-ն հայտնել է հետախուզության ղեկավարի սպանվելու մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ապրիլի 6-ի առավոտյան ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով «նահատակվել է ԻՀՊԿ հետախուզական կազմակերպության ղեկավար, գեներալ-մայոր Սեյեդ Մաջիդ Խադեմին»։ Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Մաջիդ Խադեմիի սպանության վերաբերյալ որևէ այլ տեղեկություն իրանական լրատվամիջոցները չեն հաղորդում։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930