Ամերիկացիներն Իրանում 7 օդանավ են կորցրել. CNN

Ամերիկյան CNN հեռուստաընկերության տվյալներով՝ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում ծավալվող ռազմական գործողությունների ավելի քան մեկ ամսվա ընթացքում 7 օդանավ է կորցրել։ Ըստ լրատվամիջոցի՝ դրանցից երեքը խոցվել են մարտի սկզբին Քուվեյթի ՀՕՊ ուժերի կողմից՝ դաշնակիցների միջև համակարգման բացակայության պատճառով։

Ամերիկյան վերջին կորուստների թվում են Իրանի ՀՕՊ ուժերի կողմից ապրիլի 3-ին խոցված F-15 կործանիչը և A-10 ռազմական օդանավը։ Վերջինը խոցվել էր կործանված F-15-ի անձնակազմի անդամների որոնողական աշխատանքների ժամանակ։

Ամերիկյան կորուստների թվում են նաև Իրաքի օդային տարածքում խոցված KC-135 լիցքավորող ինքնաթիռը և Սաուդյան Արաբիայի օդանավականներից մեկում ոչնչացված E-3 Sentry թռչող հեռահար ռադիոլոկացիոն կայանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930