Հայաստանը միաժամանակ չի կարող լինել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության անդամ, ու սա լավ հասկանում է։ Այսօր Պրահայում GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում պանելային քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իտալացի լրագրողի հարցին, թե ինչպես է պատրաստվում Հայաստանը հաղթահարել այդ խոչընդոտը։
«Այժմ մենք շատ սերտ համագործակցություն ունենք Եվրամիության հետ, բայց մյուս կողմից մենք Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու խնդիր չունենք, քանի որ մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է, և դա է մեր ռազմավարությունը»,- ասել է Փաշինյանը։
Դեպքերի կապակցությամբ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հանդես է եկել ուղերձով՝ դիմելով քաղաքացիներին։ Նա հայտարարել է, որ բանակին տվել է «գործելու ազատություն»՝ Իսրայելի հարվածներին պատասխանելու հարցում։
Թրամփի խոսքով՝ հաջորդ՝ արդեն պլանավորված հարձակումները կլինեն ավելի դաժան։
ՌԴ ԱԳՆ-ն Իսրայելի կողմից Իրանի, նրա քաղաքացիների, խաղաղ քաղաքների և միջուկային էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հասցված հարվածները որակել է ոչ հրահրված և անընդունելի։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առցանց ռեժիմով զեկույցներ է ստանում Իսրայելի և Իրանի միջև տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Իսրայելական ԶԼՄ–ները պնդում են, որ օդանավակայանը ոչնչացվել է։
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարծում եմ, առաջիկա մի քանի ժամվա ընթացքում Իրանի ռազմական ղեկավարությունը որոշում կընդունի հետագա գործողությունների ծավալների մասին: Այդ որոշումով մեծապես պայմանավորված կլինի նոր աշխարհաքաղաքական իրադրությունը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև, հարակից Հարավային Կովկասում»:
Ռյուտեին հարց են ուղղել՝ արդյոք աշխարհը մոտեցել է միջուկային պատերազմի Իրանին Իսրայելի հարվածից հետո:
ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում գտնվող հայերի անվտանգությունն ապահովելու խնդրանքով:
Հոնդանանի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկիրը կալանել է մի շարք ԱԹՍ-ներ, որոնք մտել են իր օդային տարածք։
Հարվածների թիրախում են հայտնվել նաև բնակելի շենքեր։ Զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ոլորտի մասնագետներ։ Իրանը խոստացել է վճռորոշ պատասխան տալ իսրայելական հարվածներին։
Հանրապետության զինված ուժերի Գլխավոր շտաբի ժամանակավոր է ղեկավար է նշանակվել Հաբիբոլլահ Սայարին՝ Մոհամմադ Բաքերիի զոհվելուց հետո:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Արևելյան Ադրբեջանի նահանգի ճգնաժամային կառավարման վարչության պետը տեղեկացրել է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաքի վրա Իսրայելի կողմից գիշերը հասցված հարվածի հետևանքով զոհվել է առնվազն երեք իրանցի։ Պաշտոնյան նաև նշել է, որ Թավրիզից բացի, հարձակման են ենթարկվել նահանգի 10 այլ բնակավայրեր։
Զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ոլորտի մասնագետներ։ Իրանը խոստացել է վճռորոշ պատասխան տալ իսրայելական հարվածներին։
Հունիսի 12-ին Թրամփը, պատասխանելով Իրանի ուղղությամբ Իսրայելի հնարավոր հարվածի մասին հարցին, կարծիք էր հայտնել, որ դա «իրոք կարող է տեղի ունենալ » և զգուշացրել էր «մոտ ապագայում» տարածաշրջանում լայնածավալ հակամարտության հավանականության մասին։
Անվտանգային և ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանը, խոսելով Իրան-Իսրայել լարվածության հնարավոր զարգացումների և Հարավային Կովկասին, մասնավորապես՝ Հայաստանին սպասվող սպառնալիքների մասին, նկատեց՝ առայժմ հրթիռակոծումներ են, լայնածավալ ռազմական գործողություններ կլինեն այն ժամանակ, երբ հրթիռակոծումներից հետո ցամաքային զորքերը փորձեն մի քանի պետությունների տարածքից մտնել Իրանի տարածք։
Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես «ամենախիստ կերպով» դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները և «շեշտել առավելագույն ինքնատիրապետման և ողջամտության դրսևորման կարևորությունը»՝ կոչ անելով կանխել հակամարտության ընդլայնումը։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը դատապարտել է Իսրայելի՝ Իրանի դեմ հարձակումները։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:
Իսրայելն աննախադեպ հարվածներ է հասցրել Իրանին՝ թիրախավորելով նրա միջուկային ծրագիրը և բարձրաստիճան զինվորականներին․ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդում են՝ զոհվածների թվում են բարձրաստիճան զինվորականներ և միջուկային գիտնականներ։ Ի դեպ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն տեղեկացրել է՝ ԱՄՆ-ի կողմից հարվածներին որևէ ներգրավվածություն կամ օգնություն չի եղել։
Փակման նպատակն է ուղևորների և ինքնաթիռների համար ռիսկի նվազեցումը, նշված է տրանսպորտի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Իրանի դեմ սիոնիստական ռեժիմի կողմից ագրեսիայի նման գործողությունները չէին կարող տեղի ունենալ առանց Միացյալ Նահանգների համակարգման և թույլտվության։
Ժամանակին կատարված խելացի աշխատանքը կարող է կանխել բազմաթիվ վտանգավոր զարգացումներ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Իրանի միջուկային օբյեկտների ուղղությամբ Իսրայելի հարվածների առնչությամբ և կողմերին առավելագույն զսպվածության կոչ է անում:
Իսրայելի կողմից Իրանին հարվածելուց հետո ավելի քան 10 միջազգային չվերթներ Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանն ընտրել են որպես այլընտրանքային վայրէջքի վայր։
Brent տեսակի նավթի ֆյուչերսային գները բարձրացել են 6.29 դոլարով կամ 9.07 տոկոսով՝ հասնելով 1 բարելի համար 75.65 դոլարի։
Հորմուզի կշիռը համաշխարհային նավթի ծովային արտահանման կառուցվածքում կազմում է մոտ 30%:
Իրան-Իսրայել աճող հակամարտության հետևանքով Միացյալ Արաբական Էմիրությունները չեղարկել, հետաձգել է մի շարք չվերթեր կամ փոխել օդային երթուղիները։ «
Իսրայելի ԶՈւ գլխավոր շտաբի պետն իր հերթին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Իրանի դեմ գործողությունը սկսվել է, և այլևս «հետդարձի ճանապարհ չկա»։