Թուրքիայում հայտարարել են, որ Մակրոնի ծրագիրը կասկածի տակ է դրվել Ռուսաստանի պատճառով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Միացյալ Նահանգների ճնշման ֆոնին, փորձում է դառնալ Եվրոպայի շահերի խոսնակ, սակայն Ռուսաստանի դեմ նրա պատժամիջոցների քաղաքականությունը կասկածի տակ է դնում այս նախագիծը, գրում է թուրքական Aydınlık թերթը։

Ապրիլի 3-ին Ֆրանսիայի առաջնորդը կոչ է արել մի շարք երկրների, այդ թվում՝ եվրոպական տերություններին, Հարավային Կորեային, Ճապոնիային, Բրազիլիային, Ավստրալիային և Կանադային, միավորվել՝ Միացյալ Նահանգներին դիմակայելու և նրանից անկախություն ձեռք բերելու համար։

«Մակրոնն իրեն ներկայացնում է որպես Եվրոպայի շահերի խոսնակ և «ռազմավարական ինքնավարության» կողմնակից, սակայն նախորդ տարիներին նրա քաղաքականությունը, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աջակցությունը կասկածի տակ են դնում այս նախագծի իրական անկախությունը»,- նշվում է հրապարական մեջ։

Թերթի գնահատմամբ՝ Ֆրանսիայի նախագահը փորձում է ստեղծել պետությունների կոալիցիա, որոնք չեն ցանկանում ընտրություն կատարել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև, այդ թվում՝ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հնդկաստանը, Բրազիլիան և Կանադան, մինչդեռ նախաձեռնությունն ուղեկցվում է ԱՄՆ քաղաքականության քննադատությամբ, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունների և անկայունության համատեքստում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930