Ռուաստանի և Չինաստանի արտգործնախարարները քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը։
Զրույցի ընթացքում քննարկվել է Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանում առճակատման արագ դադարեցման և քաղաքական ու դիվանագիտական երկխոսություն սկսելու միջազգային ջանքերը։
Նաև քննարկվել են տարբեր միջազգային հարթակներում, նախ և առաջ ՄԱԿ-ում, ռուս-չինական համագործակցության ամրապնդման ուղիները։
Կողմերը գոհունակություն են հայտնել համաշխարհային օրակարգի հարցերի մեծ մասի, այդ թվում՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի և Չինաստանի մոտեցումների համընկնման առնչությամբ։
ՄԱԿ-ում Պեկինի դեսպան Ֆու Կոնգը X-ի գրառման մեջ նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները շեշտել են, որ «Հորմուզի նեղուցում նավարկության հարցը լուծելու հիմնարար միջոցը հրադադարի հասնելն ու մարտերը հնարավորինս շուտ դադարեցնելն է»։




