Բաժիններ՝

Իսրայելը հայտնել է Իրանի խոշորագույն նավթաքիմիական գործարանի վրա գրոհի մասին 

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը պնդում է, որ զինվորականները գրոհել են Իրանի խոշորագույն նավթաքիմիական գործարանի վրա, որը գտնվում է երկրի հարավում։ Այդ մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հենց նոր հզոր հարված հասցրեց Իրանի խոշորագույն նավթաքիմիական գործարանին, որը գտնվում է Ասալույեում։ Սա հանգուցային թիրախ է, որին բաժին է ընկնում երկրի ողջ նավթաքիմիական արտադրանքի մոտավորապես կեսը», – հայտարարել է Կացը, որի խոսքը տարածել է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Կացը սպառնացել էր, որ Իսրայելը կուժեղացնի Իրանի նավթաքիմիական արդյունաբերությանը հասցվող հարվածները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930